20,901 view
«Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015թ. ծրագրի» հանրային լսում
13.06.2014
Հունիսի 13-ին Կապանի քաղաքապետարանում կայացավ «Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015թ. ծրագրի» հանրային լսում:
Մասնակիցներին ողջունեց Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ով ցանկացավ ազատ, անկաշկանդ քննարկում և խոստացավ ծրագրում ներառել լավ առաջարկությունները:
Ծրագրի նպատակներըը, խնդիրները և ակնկալվող արդյունքները ներկայացրեց քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Ա. Համբարձումյանը: Այս ծրագիրը 2014թ. իրականացվող աշխատանքների շարունակությունն է, որը կազմում է
15.4 մլն.դրամ: Ծրագրում նշվում է, որ բնապահպանական տեղեկատվությունը և իրազեկումը իրականացնում է Օրհուս կենտրոնը: Ծրագիրն համար առաջին նպատակը Շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումն է հետևյալ ենթակետերով.
1. Վաչագան գետի հունի մաքրում,
2. Կապան քաղաքի կենտրոնական հատվածի մայթերին ծառատնկում, կանաչ տարածքների վերկանգնում և բարեկարգում:
3. ՆՈՒՀ-երի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների համար գույքի, բժշկական սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռք բերում:

Օրհուս կենտրոնն առաջ քաշեց մի խնդիր ևս, որը վերաբերում էր քաղաքի կենտրոնում՝ Դավիթ Բեկ թաղամասում գտնվող ստորգետնյա լքված հանքին, որի մուտքի մետաղական դարպասը չկա և երեխաները խաղում են մուտքի դիմաց, երբեմն պահմտոցի խաղում՝ բաց մուտքից ներս անցնելով, իսկ անձրևներից հանքից դուրս եկող դեղին ջրերը լցվում են փողոց: Առաջարկվեց.
• կառուցել և տեղադրել դարպաս՝ կանխարգելելով երեխաների մուտքը:
• հանքից դուրս եկող աղտոտված դեղին ջրերը առվակով կամ խողովակով ուղղորդել մուտքի դիմացի դիտահորը, որը կիսաքանդ վիճակում է, դրանով իսկ կդադարի ծանր մետաղներով աղտոտված (ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտության հաշվետվության համաձայն) ջրերի մուտք քաղաքի փողոցներ, որոնց գոլորշացման արդյունքում առաջացած թունավոր փոշին քամու և մեքենաների հոսքի միջոցով աղտոտում է մթնոլորտը:
• Վերանորոգել դիտահորի մակերևութային քանդված մասը:
• Յուրաքանչյուր տարի առնվազն 2 անգամ հրշեջ մեքենայով բարձր ճնշման ջրի շիթով մաքրել խողովակաշարը՝ հնարավոր խցանումից խուսափելու համար:

Քաղաքապետը քննարկմանը մասնակից Կապանի կոմունալ տնտեսության տնօրենին անմիջապես կարգադրեց տեղադրել մետաղական դարպաս և կանոնավորել հանքից դուրս եկող ջրերի հոսքը դիտահոր՝ բացառելով հոսքը դեպի փողոց:

Հնչեցին նաև այլ առաջարկություններ:
Նախագիծը բոլոր մասնակիցների կողմից հավանության արժանացավ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ( 374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru