19,978 view
ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին ընդառաջ
12.06.2014
Այս տարի Հայաստանը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (Universal Periodic Review) երկրորդ շրջանն է անցնելու։ Սա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ամենակարևոր մեխանիզմենրից մեկն է, որտեղ քաղաքացիական հասարակությունը ևս շատ էական դեր կարող է ստանձնել։ Ցավոք սրտի, մարզային ՀԿ-ներն ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը շատ տեղեկություններ չունի այս գործընթացի վերաբերյալ։
Համընդհանուր պարբերական առաջին դիտարկումն իրականացվել է 2010 թվականին, որը վերաբերում է երեխաների, կանանց, շրջակա միջավայրին ու այլ իրավունքներին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմների մասին քաղաքացիական հասրակությանը տեղեկացնելու նպատակով՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, Վայոց ձորի մարզային զարգացման ու համագործակցության կենտրոնն ու Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական Օրհուս կենտրոնը կազմակերպել էին ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման մասին ներկայացում/քննարկում, որը տեղի ունենցավ հունիսի 12-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում: Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի ու Արարատի Օրհուս կենտրոնները, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի Վայքի, Եղեգնաձորի ու Սիսիանի Քաղաքացիական կենտրոններն ու շահագրգիռ այլ կառույցներ, որոնք հետաքրքված են Հայաստանում մարդու իրավունքների մեխանիզմների զարգացմամբ:

Հանդիպումը նախապատրաստական քայլ է 2015 թվականին Հայաստանի՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացից առաջ: Այն հրաշալի հնարավորություն էր, ոչ միայն ծանոթանալու ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Հայստանին տրված հանձանարականների մասին, այլ նաև ողղորդում էր, թե ինչպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստեն զեկույցներ ու արտահայտեն իրնեց մտահոգություններն ու առաջարկությունները Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ՝ լսելի դարձնելով իրենց ձայնը ՄԱԿ-ում:

Նարեկ Բեգլարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 055 40 30 18