18,635 view
Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ Վանաձորում
07.06.2014
«Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնի կողմից 2014թ. ապրիլից իրականացվում է «Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ» ծրագիրը, որը կշարունակվի մինչև 2015թ. փետրվար ամիսը:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի անտառների ապօրինի գործողությունները, գրանցել, հավաքագրել և ներկայացնել հասարակայնությանը:
Ծրագրի շրջանակում կստեղծվեն տեղական ակտիվ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ների, բնապահպանական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղացիներ: Տեղական խմբերի ընտրում նախատեսվում
է հանրապետության 6 տեղամասերում: Այդ նպատակով Վանաձորի Օրհուս կենտրոնում՝ կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ, հունիսի 6-ին և 7-ին իրականացվեցին Անտառի ապօրինի գործողությունների վերաբերյալ դասընթացներ: Դասընթացների թեմաներն էին.

- Անտառի ապօրինի գործունեությունների բացահայտում, տվյալների հավաքագրում և փոխանցում,
- GPS նավիգացիոն համակարգի ուսուցում (անտառում և տեղանքում կողմնորոշում, բացահայտված ապօրինության գրանցում, տվյալների հավաքագրում և փոխանցում):Դասընթացին մասնակցեցին ՀԿ-ների, Լոռու մարզպետարանի, Եղեգնուտի անտառտնտեսության ներկայացուցիչներ, մասնագետներ և հետաքրքրված քաղաքացիներ:

Դասընթացը կազմակերպվում է ENPI East Countries FLEG II (European Neighborhood and Partnership Instrument East Countries Forest Law Enforcement and Governance II) ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արևելյան Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում և Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը։ Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 72 33 88, 55/ 55 00 37
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru