17,589 view
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը Վանաձորի Օրհուս կենտրոնում
05.06.2014
Վանաձորի Օրհուս կենտրոնը, համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, իրականացնում է բազմաթիվ էկոկրթական միջոցառումներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում: Դրանց մասնակից են դառնում հիմնականում դպրոցականները և երիտասարդները:Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, այդպիսի հերթական միջոցառումն իրականացվեց Կանաչ արահետ ՀԿ հետ համագործակցությամբ: ՀԿ-ի կողմից տրամադրված նյութերով իրականացվեց «Աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմայով» դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 30 դպրոցականներ, երիտասարդներ և ուսուցիչներ:
Մասնակիցներին տրամադրվեցին Աղետից առաջ, Աղետի ժամանակ,Աղետից հետո գրքույկները:
Հայտարարվեց նկարների և տեսաֆիլմերի մրցույթ, որի հաղթողը հնարավորություն կունենա 10 օրանցկացնել Վրաստանի Բուլաչաուրի ուսումնական կենտրոնում:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 72 33 88, 55/ 55 00 37
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru