16,400 view
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը Դիլիջանում
05.06.2014
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը Դիլիջանի Օրհուս կենտրոնը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության հետ համագործակցելով, պարկի տարածքներից մեկում կազմակերպեց բացօդյա իրազեկման հանդիպում-քննարկում համայնքի երիտասարդների և աշակերտների մասնակցությամբ:
Հանդիպման մասնակիցներին Կենտրոնի համակարգողը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Շրջակա միջավայրի պահպանության համաշխարահին օրվա ընդունման մասին տարածած տեղեկատվությունը: Երիտասարդեների ուշադրությունը բևեռելով այն մտքին, որ շրջակա միջավայրի պահպանությունը մեկ օրով չի սահմանափակվում և ամենօրյա հարատև աշխատանք է՝
ներկայացրեց շրջակա միջավայրի պահպանության այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում և Դիլիջանում: Համակարգողը ներկայացրեց նաև ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն:

«Դիլիջան» ԱՊ գիտական գծով փոխտնօրեն Ռ. Բեգլարյանը խոսեց ազգային պարկի մասին, մասնավորապես՝ պարկի ստեղծման պատմության, պահպանման ռեժիմի, պահպանման գոտիների մասին:Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, քննարկում: Մանակիցներին մասնավորապես հուզում էին նոր կառավարման պլանի կազմման, ապօրինի ծառահատումների և ձկնագողության մասին տեղեկությունները:

Վերջում կենտրոնի համակարգողը կոչ արեց երիտասարդներին և աշակերտներին լինել ավելի ակտիվ քաղաքացիներ` վեր հանել շրջակա միջավայրի պահպանության հետ կապված այն բոլոր խնդիրները, որոնք ըստ իրենց առկա են համայնքում և ազգային պարկում՝ հավաստիացնելով, որ Օրհուս կենտրոնը բարձրացված խնդիրների առնչությամբ կհավաքագրի և կտարածի համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև դրանց վերաբերյալ կկազմակերպի հանրային քննարկումներ՝ ներգրավելով շահագարգիռ բոլոր կողմերին:Ալբերտ Հարոյան

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. փոստ info_dilijan@aarhus.am,
albertharoyan@rambler.ru