13,586 view
Շրջակա միջավայրի խնդիրներն ու լուծումներն արտացոլող ցուցահանդես Ստեփանավանում
02.06.2014
Ստեփանավանի բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնը երեխաների պաշտպանության օրվա առթիվ Գյուղատնտեսական քոլեջում ակտիվիստ ուսանողների և դասախոսների հետ համատեղ կազմակերպեց լուսանկարչական ցուցահանդես «Մեր ապագան՝ մեր ձեռքերում» խորագրով: Լուսանկարները ստեղծվել են վեց տարբեր երկիրների ակտիվ երիտասարդների կողմից և վերաբերում են շրջակա միջավայրի հարցերին: Լուսանկարներն արվել են՝ մեկտեղելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները և լուսանկարչությունը:
Լուսանկարները արտացոլում են շրջակա միջավայրի խնդիրները, դրանց լուծման տարբերակները և թե
յուրաքանչյուր լուսանկարող ինչն է գնահատում իր շրջակա բնության մեջ:
Լուսանկարչական ցուցահանդեսը բարձր գնահատականի արժանացավ Գյուղատնտեսական քոլեջի մանկավարժական կոլեկտիվի կողմից: Նրանք պատրաստվում են դրանք օգտագործել նաև դասապրոցեսում:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ.093315108
Էլ. Փոստ manya_lore@yahoo.com