13,338 view
Աղետների ռիսկերի նվազեցման դասընթաց Վանաձորի Օրհուս կենտրոնում
30.05.2014
Վանաձորի Օրհուս կենտրոնում անցկացվեց Աղետների ռիսկերի նվազեցում թեմայով թրեյնինգ թրեյներների համար:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Գարգար, Թեղուտ և Տավուշի մարզի Արճիս համայներից ընդգրկված մասնակիցներն իրենց հերթին Աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ կկազմակերպեն ուսուցանում Լոռու և Տավուշի մարզերի 10 համայնքներում՝ ավելի քան 300 աշակերտների համար:
Թրեյնինգի մասնակիցները փորձի փոխանակման նպատակով մայիսի 27-28 այցելել էին Վրաստանի Հանրապետություն և ծանոթացել այնտեղ իրականացված ծրագրերին:

Հանդիպման մասնակիցներին տրամադրվեցին <<Մինչև աղետը: Աղետի ժամանակ: Աղետից հետո>> գրքույկեր, որոնք կտրամադրվեն նաև մարզերի բնակիչներին:

Միջոցառումներն իրականացվում են <<Տեղական հնարավորությունների ավելացում և տարածաշրջանային համագործակցության խորացում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանության պահպանման նպատակով Վրաստանում և Հարավային Կովկասում >> նախագծի շրջանակներում, որը ֆիաննսավորվում է Եվրոմիության կողմից և իրականացվում է Կովկասի Բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ցանցի (CENN) և Մերսի Քորփս կազմակերպության կողմից:

Օրհուս կենտրոնը ծրագրի շրջանակներում հարթակ է հանդիսանում էկոկրթության համար:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 72 33 88, 55/ 55 00 37
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru