Գավառ

3,407 view

Գավառի Բնապահպանական տեղեկատվության հասարակական՝ Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2007թ. մայիս ամսին ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Այն աջակցում է Գեղարքունիքի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը: Կենտրոնը նպաստում է նաև բնապահպանական հարցերում հասարակության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև երկրի ընդհանուր ժողովրդավարեցմանն ու թափանցիկ կառավարման գործընթացին:

 
Կենտրոնի կոնտակտները.

Marine Mazmanyan_1

Մարինե Մազմանյան

 

2006թ.ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը և ստացել անգելերեն և իտալերեն լեզուների մասնագետի և ուսուցչի որակավորում: 2003-2005թթ. աշխատել է Գավառի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի խորհրդական: 2007թ. միացել է Հայաստանյան Օրհուս կենտրոնների թիմին և մինչ օրս աշխատում է՝ որպես Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող:

Ակտիվորեն մասնակցել է տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված տարաբնույթ վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ակտիվություն է ցուցաբերել բնապահպանական միջոցառումներին, ակցիաներին:

Կենտրոնի հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Լուսավորիչ 36, մարզպետարանի շենք, 107 սենյակ

 

Հեռ.`(374 264) 6-15-11, (374 94)64-24-64

 

Email:
info_gavar@aarhus.am, maradarkish@gmail.com

 

Skype: