12,863 view
Տավուշի ու հարակից մարզերի շահագործվող հանքավայրերի հիմնախնդիրները
30.05.2014
Մայիսի 23-ին Իջևանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց բնապահպանական ֆիլմերի դիտում, որոնց առանցքային թեման գործող հանքավայրերի հիմնախնդիրներն էին: Պետք է նշել, որ մայիսի 19-ին նույն ֆիլմերը ցուցադրվել էին նաև քաղաքային հրապարակում՝ Տրանսֆորմեր բաց լսարանի շրջանակներում:
Ֆիլմերի թեմատիկան և անվանումները ևս ակնառու էին՝ «Աշխարհի ամենահարուստ քաղաքը» և «Սիրուն աղջիկ, խի՞ ես էկել՝ իմ գործս ուզում ես դու անես»։
Տավուշում կա 25 հանքավայր, իսկ հարակից մարզերի հետ միասին՝ 211, որոնցից 11–ը մետաղական։ Վերջին շրջանում ուսումնասիրություններ են կատարվում

ոսկու, պղնձի նոր պաշարներ գտնելու ուղղությամբ: Տավուշի մարզում գործող հանքավայրերի մեծ մասը հանքային, նստվածքային և հրաբխային քարատեսակների հանքավայրեր են: Քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մեծ հանքերից մեկը՝ Թեղուտը, հարակից Լոռու մարզում է գտնվում: Հարևան մարզերում առկա է 5 պոչամբար, որոնք վտանգավոր ծանր մետաղներ և այլ վնասակար նյութեր են պարունակում և շրջակա միջավայրի համար մեծ սպառնալիք են։

Իջևանում ֆիլմերի ցուցադրություն կազմակերպելու Օրհուս կենտրոնի նպատակը ինչպես հանքաարդյունաբերության արդի, այնպես էլ նոր հանքավայրերի հնարավոր շահագործման մասին իրազեկելն էր ու ֆիլմերում արծարծված խնդիրները քննարկելը:

Դավիթ Ղազայան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 93/00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am, david.ghazaryan.83@mail.ru