Երիտասարդները Օրհուսի կոնվենցիայի համար

86,652 view

 

Մեր ապագան մեր ձեռքերում է: Երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման համար

Հայաստանի Օրհուս կենտրոնները տասնամյակի իրենց գործունեությամբ աջակցում են Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը՝ առանձնակի տեղ տալով երիտասարդության հետ աշխատանքին, հետևողականորեն ձևավորելով իրավագիտակից, պատասխանատու, միևնույն ժամանակ պահանջատեր քաղաքացի, երիտասարդներին տալով հզոր գործիք՝գիտելիք, ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Օրհուս կենտրոնների հետ համագործակցությամբ իրականացվող <<Էկոոսպնյակ>> նախաձեռնության շրջանակներում շրջակա միջավայրի տարբեր ոլորտների նեղ մասնագետները երիտասարդներին ենփոխանցում շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններ և գիտելիքներ: Դրանք ի նպաստ իրենց շրջակա միջավայրի և համայնքի օգտագործելու, նաև այլոց ուշադրությունն իրենց հուզող հարցերի վրա սևեռելու նպատակով՝ ագրո- էկոլոգ և լրագրող- լուսանկարիչ փորձագետ Գալուստ Նանյանը հետաքրքրված երիտասարդներին հետ անցկացնում է Լուսանկարչության վարպետության դասընթացներ՝ փոխանցելով նոր տեխնոլոգիաների կիրառման հմտություններ` լուսնակարչություն, մուլտիմեդիա, համացանցով աշխատելու ունակություն՝ նպաստելով քաղաքացիական պատասխանատվության և իրավագիտակցության զարգացմանը: Գալուստ Նանյանը վարելու է նաև օնլայն դասընթաց ֆեսբուքյան https://www.facebook.com/groups/1440255399561371/?fref=nf  խմբում:

Այս ամենի նպատակն է ներգրավել երիտասարդներին շրջակա միջավայրի հարցերի լուծման, էկոլոգիական իրավունքների կիրարկման գործում, սոցիալական ցանցերի միջոցով տարբեր երկրներում գտնել համախոհներ, դրանով միահամուռ դարձնել երիտասարդների ջանքերն՝ ուղղված բնապահպանական անվտանգությանն ու զարգացմանը:

Ստորև դասընթացների մասնակիցներին ներկայացվող շնորհանդեսները.

Aparan5

 

Ararat5

 

Dilijan5

 

Eghegnadzor5