13,332 view
Լուսանկարչության վարպետության դասընթաց Դիլիջանում
27.05.2014
Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համագործակցությամբ մեկնարկած «Լուսանկարչության վարպետության դասընթաց» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց լուսնակարչության դասընթաց: Մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ, ֆոտոլրագրող, երիտասարդներ:
Մինչև բուն թեմային անցնելը Հիդրոլոգիայի և կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Թ. Ստեփանյանը դպրոցականներին մանրամասն ու տպավորիչ ներկայացրեց Դիլիջան քաղաքում և ազգային պարկի տարածքում առկա թռչնատեսակներին:
էկովերլուծաբան, էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանն անցկացրեց դասընթաց, որի նպատակն էր խորհուրդներ

տալ նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել լուսանկարչությամբ, ծանոթացնել լուսանկարչության նրբություններին` լույսի, ստվերի, ֆոկուսի, գույների ճիշտ ընտրության ու օգտագործման միջոցով բնության տեսարանների, բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների արտահայտիչ, խոսուն ու բովանդակալից լուսանկարներ ու հետաքրքիր կոմպոզիցիաներ ստանալու, ինչպես նաև լուսանկարով խնդիր ներկայացնելու ու լուսաբանելու վարպետությանը:

Վերջում կենտրոնի համակարգողը կոչ արեց ներկաներին լուսանկարել համայնքում առկա բնապահպանական խնդիրները և ոչ միայն, ներկայացնել դրանք Դիլիջանի Օրհուս կենտրոն, որտեղ այդ լուսանկարների հիման վրա կբարձրաձայնվեն խնդիրները և պատկան մարմինների ուշադրությունը կսևեռեն դրանց վրա:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. փոստ info_dilijan@aarhus.am,
albertharoyan@rambler.ru