12,271 view
«Լուսանկարչության վարպետության դասընթաց» ծրագիրը Ապարանի Օրհուս կենտրոնում
17.05.2014
«Լուսանկարչության վարպետության դասընթաց» ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ապարանի դպրոցականների և ուսուցիչների համար էկովերլուծաբան, էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանի անցկացված հերթական դասընթացի նպատակն էր խորհուրդներ տալ նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել լուսանկարչությամբ, ծանոթացնել լուսանկարչության նրբություններին` լույսի, ստվերի, ֆոկուսի, գույների ճիշտ ընտրության ու օգտագործման միջոցով բնության տեսարանների, բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների արտահայտիչ, խոսուն ու բովանդակալից լուսանկարներ ու հետաքրքիր կոմպոզիցիաներ ստանալու, ինչպես նաև լուսանկարով

խնդիր ներկայացնելու ու լուսաբանելու վարպետությանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև տարածաշրջանի բնապահպանական խնդիրները: Հիդրոլոգիայի և կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցը դպրոցականներին ներկայացրեց Ապարանի տարածաշրջանի Կարմիր գրքում ներառված թռչնատեսակները:

Ծրագրի պատասխանատուներն ակնկալում են, որ պատանի լուսանկարիչներն որպես կամավորներ կընդգրկվեն Օրհուս կենտրոններում և իրենց լուսանկարների միջոցով կնպաստեն տեղեկատվության տարածմանը՝ դրանով իսկ աջացելով կենտրոններին:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru