710 view
«Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի»: Համագործակցություն ՀԿ-ի հետ
11.05.2014
Արագածոտնի մարզի համայնքներում առկա բնապահպանական խնդիրների վերհանման, դրանց լուսաբանման և իրազեկման միջոցառումների իրականացման, համագործակցություն ձևավորելու և այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի» ծրագիրը` համագործակցելով նաև Ապարանի Օրհուս կենտրոնի հետ:
Ծրագրի շրջանակում մարզի կենսաբազմազանության և էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ մայիսի 11-ին Բյուրականում կազմակերպվել էր սեմինար, որն

անցկացրեց կենտրոնի համակարգողը: Ն. Մանուկյանը սեմինարի մասնակիցներին ներկայացվեց շնորհանդես, որի առաջին մասը վերաբերում էր առողջության և բարեկեցության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու մարդու բնապահպանական իրավունքին` Օրհուսի Կոնվենցիայի հիմնադրույթներին, իսկ երկրորդ մասը`մարզի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին:

Ն. Մանուկյանը ներկայացրեց շրջակա միջավայրի բաղադրիչների, այդ թվում բուսական և կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցության մի շարք օրինակներ` Արագածի լանջերին ալպյան մարգագետիններում ամեն տարի կրկնվող հրդեհումները, կենցաղային և հանքարդյունաբերության թափոններով (Թուխմանուկի ոսկու հանքավայրի պոչամբարներ) հողերի և ջրավազանների աղտոտումը, գետերի ջրի որակական հատկանիշների փոփոխումը (Փոքր հիդրոէլեկտրակայանները Գեղարոտ գետի վրա) և այլն:

Սեմինարի ընթացքում քննարկում կազմակերպվեց համայնքներում կենսաբազմազանությանը սպառնող վտանգների և պահպանության հարցերի շուրջ: Կարևորեց համայնքներում էկոակումբների ստեղծումը, մանկավարժական, դպրոցական կոլեկտիվների ներկայացուցիչների, նաև համայնքի ակտիվ երիտասարդների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավումը համայնքում կենսաբազմազանությանը վերաբերող հարցերի լուծման գործում:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 252 6 23 60, (+374) 94 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru