796 view
Ծառատունկ նվիրված ընտանիքի օրվան
15.05.2014
Մայիսի 15-ին, ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, Ստեփանավանի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության ներառական ծրագրի ներկայացուցիչները կազմակերպեցին միջոցառում նվիրված ընտանիքին:
Միջոցառմանը հրավիրված էր նաև Ստեփանավանի բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնի համակարգողը, որը միջոցառման վերջում երեխաների հետ անցկացրեց զրույց նվիրված բնության պահպանությանն ու ծառերի նշանակությանը:
Զրույցից հետո Օրհուս կենտրոնի համակարգողը կազմակերպեց մշտադալար սոճիների ծառատունկ վերը նշված ուսումնական հաստատության բակում:

Ծառատունկի տնկիները ձեռք էին բերվել Ստեփանավանի անտառտնտեսությունից: Յուրաքանչյուր երեխա իր ծնողի օգնությամբ տնկեց մեկական ծառ, որպես իր ընտանիքի ծառ՝ պարտավորվելով հետագայում զբաղվել դրա խնամքով:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ.093315108
Էլ. Փոստ manya_lore@yahoo.com