894 view

Արարատի Օրհուս Կենտրոնի համակարգողի թափուր տեղի համար մրցույթի
Հայտարարություն

29.04.2014
Հայաստանի Բնապահպանական Տեղեկատվության Հասարակական Օրհուս Կենտրոններ
Արարատի Օրհուս Կենտրոնի համակարգողի թափուր տեղի համար մրցույթի
Հայտարարություն

Տեխնիկական Առաջադրանք
Պահանջվող որակավորումը՝

- Կրթությունը: Բարձրագույն կրթություն էկոլոգիայի, իրավաբանական կամ այլ համապատասխան գիտությունների ոլորտի:
- Աշխատանքային փորձ: 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ բնապահպանության, իրավունքի, հասարակական հարաբերությունների ոլորտում:
Բնապահպանական հարցերի վերաբերյալ դասընթացների մասնակցությունը որպես առավելություն կդիտարկվի:
Աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում կդիտարկվի որպես առավելություն:
- Լեզուների իմացություն: Լավ տիրապետում (գրավոր և բանավոր հմտություններ) հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին.
- Համակարգչային գիտելիքներ: (MS Word, Excel, Power Point) և Ցանցային կառավարման համակարգերին տիրապետելու հմտություն (Ինտերնետ, Intranet).

Դիմելու ընթացակարգը՝
Դիմելու ընթացակարգը. Դիմումը ուղեկցող նամակի (մոտիվացիոն նամակ), ինքնակենսագրականի` CV (հայերեն և անգլերեն) և մեկ լուսանկարի հետ մեկտեղ կարող եք ներկայացնել ՀՀ Օրհուս կենտրնների ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանին՝ էլեկտրոնային տարբերակով, հարցազրույցի ներկայանալու դեպքում կներկայացնեք նաև բնօրինակները:
Կտեղեկացվեն բոլոր դիմումատուները, ընտրվածների հետ կանցկացվի հարցազրույց: Դիմել ոչ ուշ, քան մինչև մայիսի 5-ը:

Կոնտակտային տվյալներ
E:mail – blejanli@gmail.com
Հեռ. +374 077 76 46 41
Հասցեն – ք. Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7
Դիմումները պետք է հասնեն ծրագրի ղեկավարին ոչ ուշ, քան
Սկզբնաժամկետը՝ 01.05.14թ.

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 05.05.14թ.
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.aarhus.amկայքը:
- ԵԱՀԿ-ն, որպես հավասար հնարավորությունների կազմակերպություն, խրախուսում է դիմել կին թեկնածուներին: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը կօգտագործի թափանցիկ և մրցակցային ընտրական գործընթաց: Կկապնվեն միայն այն դիմորդների հետ, ովքեր կհամապատասխանեն առավելագույն պահանջարկին:
Աշխատանքային պարտականություններ`
Կենտրոնները պետք է կատարեն հետևյալ առաջադրանքները՝
-աջակցել Հայաստանի Հանրապետության բնապահպանական քաղաքականության իրականացմանը, հաստատել համագործակցություն և կայուն հարաբերություններ Հայաստանի Հանրապետության կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև՝ ռազմավարական ծրագրերի ոլորտում,
- օժանդակել հաստատելու փոխգործակցություն Հայաստանի բնապահպանական կազմակերպությունների և դրանց պոտենցիալ գործընկերների միջև, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունները և այլ արտաքին հաստատությունները,
-խթանել բնապահպանական ՀԿ-ների տարածքային կոալիցիաների ստեղծմանը, ինչպես նաև համագործակցությանը Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների հետ
Վերոնշյալ նպատակերը պետք է իրականացվեն հետևյալ կերպ՝
- տրամադրել անվճար հասանելիություն բնապահպանական գրականությանը, համացանցին, ՀՀ բնապահպանության նախարարության տիրապետած և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը բնապահպանական ՀԿ – ներին և այլ շահագրգիռ կողմերին
- տարածել տեղեկատվություն բնապահպանական խնդիրների վերաբերյալ և այն մատչելի դարձնել հանրության համար
-խթանել հանրային քննարկումների անցկացմանը բնապահպանական խնդիրների վերաբերյալ՝ դրանով նպաստելով հասարակության մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում.
-անհրաժեշտության դեպքում տրամադրել տարածք տեղական կազմակերպությունների, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ անցկացնելու համապատասխան տեղեկատվական և հաղորդակցության միջոցառումներ և քննարկումներ (հասարակական լսումներ) շրջակա միջավայրի պահպանության ոլորտի վերաբերյալ,
- աջակցել բարձրացնելու հանրային իրազեկությունը արդարադատության մատչելիության վերաբերյալ
- կատարել այլ համապատասխան աշխատանք, եթե հարկ լինի