30,170 view

Փոքր ՀԷԿ-երն ընդդեմ Գեղարոտ գետի

13.05.2014
Արագած լեռան խառնարանից սկիզբ առնող Գեղարոտ գետի վրա ներկայումս գործում են 2 փոքր ՀԷԿ, որոնք գետը 7 կմ երկարությամբ վերցրել են խողովակների մեջ և փաստացի այդ հատվածը ամբողջովին ջրազրկել։ Լուսանկարներում կարող եք համոզվել, որ 2 դեպքում էլ ջրի գրեթե ամբողջ զանգվածը մտնում է խողովակների մեջ, իսկ ձկնուղի ընդհանրապես չկա։ Նախատեսվում է այս գետի վրա կառուցել ևս 2 ՓՀԷԿ ․․․
Գետի ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակով, և գյուղացիները դժգոհում են ջրի որակից՝ պնդելով, որ այն սկսել է վատանալ է ՓՀԷԿ-երի գործարկումից հետո։ Գեղարոտ գետն ակունքներում իրականում ունի շատ զարմանալի գունավորում, ինչն ամենայն
հավանականությամբ կապված է ապարների միներալային կազմի հետ։ Սակայն խնդիրը կայանում է նրանում է, որ մինչև ՓՀԷԿ-երի կառուցումը ջուրը գյուղացիներին էր հասնում իր բնական հունով հոսելով, ինչի հետևանքով շփվելով ապարների, նստվածքների և հողի հետ՝ որոշ չափով ինքնամաքրվում էր։ Իսկ այժմ հոսելով խողովակներով, բնականաբար, այդ ինքնամաքրումը չի կատարվում, և ջուրը հասնում է գյուղացիներին համարյա նույն ֆիզիկա-քիմիական հատկություններով՝ ինչ ակունքներում է։

Կա մեկ տարբերակ հասկանալու իրականությունը․ պետք է մի քանի օրով դադարեցնել ՓՀԷԿ-երի աշխատանքն ու ստուգել, թե ինչ ջուր է հասնում ոռոգման այդ դեպքում, և տարբերվում է այն արդյո՞ք մինչ այդ եկող ջրից։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Լևոն Գալստյան
հեռ. (+374) 91 53 49 59, (+374) 93 53 49 59
Աննա Աղլամազյան
հեռ. (+374) 55 17 08 87