632 view
Գյուղաբնակ երիտասարդների ներգրավում օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում

04.05.2014

«Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ն մայիսի 2-4-ը Կոտայքի մարզի գյուղական համայնքների երիտասարդների համար անցկացրեց «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը: Ծրագրին աջակցում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը»` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն:

Ըստ ծրագրի համակարգող Ա. Ստեփանյանի` գյուղական համայնքների կայուն զարգացումն առանցքային և ռազմավարական նշանակություն ունի տնտեսության զարգացման հարցում:

Մարզերի գյուղաբնակ երիտասարդների համար կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Օրգանական եղանակով տնտեսություն վարող անհատների հետ հանդիպումների արդյունքում երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն օրգանական գյուղատնտեսության արդյունավետության մասին: Ծրագիրն իրականացնողների համոզմամբ` օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկման աշխատանքների, փորձի փոխանցման շնորհիվ երիտասարդներն իրենք կհիմնեն այգիներ:

Մայիսի 2-3-ը սեմինարներն անց են կացվել Հրազդանի Օրհուս կենտրոնում, իսկ երրորդ օրը` մարզի գյուղական համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի նաև այլ մարզերում:

 

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.` /374 91/66 33 16, /374 93/84-30-08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am, zhora.arakelyan@mail.ru, manahit84@mail.ru