668 view

«Փրկենք Սևանը» պայքարին միացավ նաև Ստեփանավանը

30.04.2014
Սևանի փրկության կոչին միացան նաև Ստեփանավանի քաղաքացիները: Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ , ապրիլի 30-ին անցկացվեց «Փրկենք Սևանը» խորագրով ակցիա և ստորագրահավաք: Օրհուս կենտրոնը իրազեկման միջոցառում կազմակերպեց, որի ընթացքում համակարգողը ներկայացրեց Սևանի հետ կապված երկու նախագծերը: Առաջնահերթ նա հանրության ուշադրությունը հրավիրեց Սևանից հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ ՀՀ համապատասխան օրենքում փոփոխություն մտցնելու մասին նախագիծը, ներկայացրեց դրա անհրաժեշտության պատճառները, ինչպես նաև գիտնականների կարծիքն այն մասին, որ Սևանից նախատեսված 170 մլն խմ –ից 70 մլն խմ

ավելի ջուր վերցնելը, այն էլ 5 տարի շարունակ, լճին անվերականգնելի վնաս կհասցնի:
Ակցիան սկսեցին համայնքի ակտիվ երիտասարդները, որոնք հանդիսանում են նաև Վորդ Վիժն կազմակերպության տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծված բանավիճային ակումբի ակտիվ մասնակիցները: Նրանց հետ նախորդ հանդիպումներից մեկում Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրել էր, թե քաղաքացիներն ինչ իրավունքներ ունեն և ինչպես կարող են մասնակցել ու ազդել որոշումների կայացմանը: Ուստի սա տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հիանալի առիթ էր:

Միջոցառմանը միացան նաև նույն օրը Սյունիքից ժամանած երիտասարդները, որոնք Ստեփանավան էին եկել հանդիպելու Օրհուս կենտրոնի համակարգողին ու ներկայացնելու էկոլոգիապես վնասակար նյութ`փոխարենը էկոլոգիապես մաքուր նյութ ստանալու ակնկալիքով: Մ. Մելիքջանյանը երիտասարդների բերած գազավորված ըմպելիքը փոխանակեց մշտադալար ծառերի տնկիներով:

Միջոցառման բոլոր մասնակիցները դատապարտեցին Սևանա լճին սպառնացող կառավարական որոշումները և դեմ արտահայտվեցին դրանց:
Շահում է բնությունը, շահում ենք մենք:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ.093315108
Էլ. Փոստ manya_lore@yahoo.com