672 view

Փորձագետների խորհրդի նիստ Հրազդանում

30.04.2014

Ապրիլի 30-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ փորձագետների խորհրդի այս տարվա առաջին նիստը: Մասնակցում էին խորհրդի անդամներից 7-ը: Կենտրոնի համակարգող Ա. Մնացականյանը ներկայացրեց տարվա աշխատանքային ծրագրի նախագիծը, որը հավանության արժանացավ փորձագետների կողմից: Կենտրոնի մյուս համակարգող Ժ. Առաքելյանը ներկայացրեց այն բնապահպանական խնդիրները, որոնցով ներկա պահին զբաղվում է կենտրոնը` «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության հետ միասին:
Խորհրդի անդամները հնչեցրին տարբեր հարցեր` կապված աշխատանքային ծրագրի, ներկայացված խնդիրների և կատարված գործողությունների հետ: Ներկաներին հատկապես հուզում էր Հրազդանի երկաթահանքի հնարավոր շահագործման հետ կապված հարցերը, որոնց հանգմանորեն պատասխանեցին կենտրոնի համակարգողները, «Առողջ Հրազդան խումբ» նախաձեռնության, նաև խորհրդի անդամ Մ. Մանուկյանը: Նա իրեն հատկացված առանձին ելույթում նշեց, որ խումբն ամեն ինչ անում է և կանի ընդդեմ հանքի շահագործման, իսկ անհրաժեշտության դեպքում խնդիրը կտանեն իրավական հարթություն և կփորձեն դատական գործընթացի միջոցով հասնել արդար արդյունքի: Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 91/66 33 16, /374 93/84-30-08,
Email: info_hrazdan@aarhus.am, zhora.arakelyan@mail.ru, manahit84@mail.ru

Նիստի օրակարգ