675 view

Սևանն՝ ազգային հարստություն: «S.O.S. Սևան Ալավերդի»

29.04.2014
Ալավերդու Օրհուս կենտրոնում ապրիլի 29-ին կազմակերպված հանդիպումը նպատակ ուներ Ալավերդու և հարակից համայնքների հասարակությանն իրազեկել ու ծանոթացնել Սևանա լճի շուրջ առաջացած խնդիրներին, ծավալված գործողություններին ու միանալ «Փրկենք Սևանը» կոչին Հանդիպման թեման շատ արդիական էր ու հրատապ: Յուրաքանչյուր հայի պարտքն է տեր կանգնել ազգային արժեքներին, որի անբաժանելի մասն է կազմում Սևանը՝ իր ամբողջ խնդիրներով:
Օրհուս կենտրոնի համակարգողի կողմից պատրաստված տեղեկատվական թերթիկը մասնակիցներին տալուց բացի, ներկայացվեցին Սևանի հետ առնչություն

ունեցող Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները, լճի բնապահպանական խնդիրների գիտական մոտեցումներն ու հիմնավորումները: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց մտահոգությունը հայտնելու, տեղեկացրին, որ Սևանի հարցով պատրաստ են ստացած տեղեկատվությունը տարածել իրենց համայնքներում:

Ըստ մասնակից երիտասարդների պատկերացումների, պետք չէ Սևանա լիճը բարբարոսաբար զոհաբերել, դրա փոխարեն բոլորիս խնդիրն է պահանջել՝ չընդունել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և միանալ վարչապետ Հ. Աբրահամյանին ուղղված նամակի տակ ներկայացվող ստորագրահավաքին:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. Փոստ info_alaverdi@aarhus.am

Մասնակիցների ցանկ
Սևանի մասին տեղեկատվական թերթիկ և ստորագրություններ