12,652 view

Հատատեղ կա, անտառտնկում չկա

30.04.2014
Անտառները մեր երիտասարդությունն են, անապատները` մեր ծերությունը, ուստի
որքան շուտ հատենք մեր անտառները, այնքան շուտ կգա մեր ծերությունը:
Վերջին ժամանակներում Ստեփանավանի Օրհուս կենտրոնը տարածաշրջանում անտառհատումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ էր ստացել քաղաքացիներից: Այդ պատճառով հանդիպում կազմակերպվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Ա.Միկոյանի հետ: Օրհուս կենտրոնի հրավերով հանդիպմանը մասնակցեց նաև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Ա.Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ, հանրության խնդրանքով, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը տեղեկատվության ստացման հարցում էր ուղղել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Ա.Միկոյանին՝ խնդրելով պարզաբանումներ տալ Ստեփանավանի անտառպետության և հարակից տարածքներում անտառհատման դեպքերի, անտառվերականգման ուղղությամբ աշխատանքների և հակահրդեհային միջոցառումների մասին: Հանդիպման ընթացքում արծարծվեցին թե՛ նշված հարցերը, թե՛ անտառպահպանության հետ կապված այլ հարցեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Ա.Միկոյանը մանրակրկտորեն ներկայացրեց հետաքրքրող տեղեկատվությունը՝ պնդելով, որ Ստեփանավանի անտառպետությունում կատարվող բոլոր հատումները պլանային, օրինական,քարտեզագրված հատումներեն: «Չքանցթալա» տեղամասում, օրինակ, 2013թ.-ին 2 անցումային հատատեղերում հատվել են սոճի տեսակի ծառեր: Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, 2012 թ.-ին ապօրինի հատվել է 14 ծառ, որի վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն: 2013 թ.-ին, ըստ Ա.Միկոյանի, ապօրինի հատումները նվազելեն. հատվել է 1 ծառ, որի վերաբերյալ կազմվել է 1 անտառհատման արձանագրություն: 2011-2013թթ. ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից անտառտնտեսության Ստեփանավանի մասնաճյուղում գրանցվել է 61 ծառի ապօրինի հատման դեպք, որոնց համար հարուցվել է քրեականգործ:

2011թ.ից անտառամերձ բնակավայրերի բնակիչներին թույլատրված է անվճար օգտվել թափուկ վառելափայտից` յուրաքանչյուր ընտանիքին մինչև 8 խմ ծավալի չափով: 2011 թվականին անվճար մթերվել է 352.1 խտ. խմ, 2012 -ին 776.3 խտ. խմ, 2013թ.-ին 466.7 խտ. խմ թափուկ վառելափայտ:

Բանախոսի խոսքով պլանային անտառվերականգնում որպես այդպիսին չկա, բայց այսօր անտառում կա բնական վերաճ, անտառտնտեսությունը նույնիսկ տնկիներ է տրամադրում Հայաստանի սակավանտառշրջաններին: Ֆինանսական ճգնաժամի պատճառով 2008 թ-ից դադարեցվել է գյուղնախարարության կողմից նշված միջոցառումներին ուղղված ֆինանսավորումը:

Վերջին անգամ անտառիբնական և բնաշիվային վերաճին օժանդակման միջոցառումներ «Հայանտառ»-իկողմից պլանավորվել և կատարվել են 2008 թ.: Անտառի տնկում վերջին անգամ կատարվել է 2009 թ.աշնանը` ճապոնական ծրագրի շրջանակներում. 25հա տարածքում տնկվել են հիմնականում սոճենու, հացենու, խնձորենուև տանձենո ւտնկիներ: 2014 թ. ծառատնկման աշխատանքներ են նախատեսվում 12հա տարածքում, սակայն հայտը դեռևս չի հաստատվել:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ.093315108
Էլ. Փոստ manya_lore@yahoo.com