755 view

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության  հայտարարությունը՝ ի պաշտպանություն Սևանի

29.04.2014

Sevani zknorsner@Քանի որ Հայաստանում բնապահպանական առումով խիստ մտահոգիչ գործընթացներ են ծավալվում, «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը մշտապես հետևում է իրադարձությունների ընթացքին` բնության հանդեպ ցանկացած ոտնձգություն չհամարելով տեղային: Այդ առումով, խումբն այսօր կանգնում է «S.O.S Սևան» նախաձեռնության կողքին`զորավիգ լինելով Սևանի փրկության համար տարվող պայքարին:
Խմբի անդամները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
««S.O.S Սևան» նախաձեռնության հարգելի ընկերներ, «Առողջ Հրազդան խումբ»-ը լիովին կիսում է ձեր մտահոգությունները Սևանին սպառնացող նոր մարտահրավերների հարցում: Սևանի փրկության խնդիրը Հայաստան աշխարհը անմնացորդ սիրող, նրա ներկայով ու ապագայով նախանձախնդիր յուրաքանչյուրի խնդիրն է, և մենք մեր ամբողջ ներուժով զորակցում ենք ձեզ ձեր նախաձեռնություններում»:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ./374 93/84-30-08
Էլ.փոստ՝info_hrazdan@aarhus.am, manahit84@mail.ru

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան