12,033 view

Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը` ԵԱՀԿ մոդելի երիտասարդ դեսպան

04.02.2014
Model OSCE

ԵԱՀԿ-ն տարածաշրջանային ամենամեծ անվտանգության կազմակերությունն է աշխարհում: ԵԱՀԿ-ն անվտանգությունը դիտարկում է որպես մեկ ամբողջություն` աշխատելով ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական հարթությունների տարաբնույթ հարցերի շուրջ:
Իրավահավասար են ԵԱՀԿ-ի բոլոր անդամ-պետությունները, և որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության արդյունքում: Նախագահությունը շրջանառվում է ամեն տարի: 2014թ.-ին ԵԱՀԿ-ն երկրորդ անգամ նախագահում է Շվեցարիան, որն առաջին անդամ պետությունն է, որին հաջողվել է դաանել 2 տարի անընդմեջ: Շվեցարիայի համադաշնության նախագահն ու 2014թ.-ի ԵԱՀԿ գործող գրասենյակի ղեկավար՝ ԱԳ նախարար Հ. Է. Դիդիեր Բուռկհալտերը տարվա համար առանցքային թեմա են առաջարկել՝ «Անվտանգության համակարգի ստեղծումն ի շահ բոլորի»: Ըստ որում ԵԱՀԿ-ն նախագահող երկիրը 3 հիմնական նպատակ է հետապնդում.
-խթանել անվտանգություն և կայունություն Եվրոպայում,
-բարելավել մարդկանց կյանքը,
-ամրապնդել ԵԱՀԿ-ն և մեծացնել գործունեության շրջանակը:Շվեցարիայի ԵԱՀԿ գրասենյակի հիմնական ուղղվածությունը քաղաքացիական հասարակության, առավելապես` երիտասարդության մասնակցության ընդլայնումն է ԵԱՀԿ-ի գործունեության մեջ: Երիտասարդության ձայնն ամրապնդելու և ԵԱՀԿ-ի կառույցներում ներգրավվածությունը մեծացնելո նպատակով Շվեցարիան կազմակերպել է երիտասարդների մասնակցությամբ ԵԱՀԿ Մոդել, որին մեկական«Երիտասարդդեսպան» է հրավիրվելԵԱՀԿ 57 անդամ-պետություններից: Հայասատանից ընտրվել է երիտասարդ ակտիվիստ, երիտասարդության հետ աշխատանքի մեծ փորձ ու հմտություններ ունեցող Ն. Բեգլարյանը, ով նաև Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողն է:

Ամբողջ տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի որոշում կայացնող երկու մարմինների մոդելավորման արդյունքում նրանք կծանոթանան ԵԱՀԿ-ի կառույցներին և թեմաներին: Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ դիվանագիտության և բանակցային ոլորտներում, հանրային ելույթներում, կապերում, միջազգային խնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև կզարգացնեն քննադատական մտածողության հմտությունները: Մասնակիցները կբարելավեն թիմային աշխատանքի և առաջնորդության իրենց հմտությունները և կհանդիպեն ԵԱՀԿ անդամ- պետությունների այլ երիտասարդների:

ԵԱՀԿ մոդելի առաջին հանդիպումը տեղիունեցավ հունվարի 14-18-ին` Վիեննայում: «Երիտասարդ դեսպանները» համատեղ քննարկեցին ու մշակեցին երիտասարդությանն ուղղված գործողությունների պլան, որը պետք է ներկայացվի ԵԱՀԿ-ին: Մոդել-ի 2-րդ հանդիպումը տեղի կունենա ամռանն/աշնանը Բելգրադում՝ նախարարների խորհրդին, որտեղ երիտասարդները կեզրափակեն իրենց համագործակցությունը՝ որոշում ընդունելով իրենց գործողությունների պլանի շուրջ, որից հետո «Երիտասարդ դեսպաններն» իրենց երկրներում կաշխատեն սեփական ցանցերի ստեղծման վրա` հետաքրքրված երտասարդների մեծ զանգված ընդգրկելու և ԵԱՀԿ-ի թեմաների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

ԵԱՀԿ Մոդելի վերջին հանդիպումը նախատեսված է 2014թ.-ի դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ, որտեղ «Երիտասարդդեսպանները» ԵԱՀԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպելու և իրենց կողմից մշակված գործողությունների պլանը ներկայացնելու հնարավորություն կունենան:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնի տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 10 551364
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com