726 view

«Լուսանկարչության վարպետության դասընթաց» Եղվարդի Օրհուս կենտրոնում

22.04.2014
Ապրիլի 22-ին «Լուսանկարչության վարպետության դասընթաց» ծրագրի հերթական սեմինարը Եղվարդի Օրհուս կենտրոնում էր: Էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանը լուսանկարչության վերաբերյալ դասընթաց անցկացրեց Եղվարդի ավագ դպրոցի աշակերտների համար: Սեմինարավարը մասնակիցներին ներկայացրեց լուսանկարչության գաղտնիքները, ծանոթացրեց լուսանկարելու հիմնական կանոնները, յուրահատկությունները, լույս, ստվեր և այլն: Շնորհանդեսի միջոցով ներկայացրեց, թե ինչպես կարելի է ստանալ հաջող լուսանկար , ինչպես ստեղծել հետաքրքիր և բովանդակալից նկարներ, ինչպես գրագետ օգտագերծել լուսավորման էֆեկտները,

ինչպես ճիշտ օգտագործել լուսանկարչական ապարատի հնարավորությունները և այլն: Շնորհանդեսում լուսանկարներով ներկայացված էին ՀՀ տարբեր մարզերում արված լուսանկարներ, հետաքրքիր բնության պատկերներ, թռչուններ, բնապահպանական խնդիրներ բնութագրող լուսանկարներ, գյուղական կոլորիտը և այլն:

Տեսական դասընթացին պետք է հաջորդեն գործնական աշխատանքներ, որը մասնակիցները կարող են իրականացնել Օրհուս կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ: Լուսանկարչության մեջ վարպետանալու համար փորձ է պետք, ուստի մասնակիցներին հնարավորություն կտրվի դասընթացի ընթացքում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառել ու հմտանալ: Տարվա վերջում նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես մասնակիցների կողմից արված լավագույն լուսանկարներով, որոնք էլ կխրախուսվեն կենտրոնի կողմից:

Ինչպես հայտնի է լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական և տեղեկատվական կիրառություններ: Սա լուսանկարի և կից համառոտ տեղեկատվությամբ ցանկացած ոլորտին վերաբերող որևէ խնդիր ներկայացնելու, լուսաբանելու շատ լավ հնարավարություն է: Այս ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու ինչպես իրենց շրջակա միջավայրի խնդիրներն, այնպես էլ բնության գեղեցկություններն իրենց աչքերով:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` 094331055, 022422933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am, ruzannamanyan@gmail.com