770 view

Սոճիների ծառատունկ Ստեփանավանում

25.04.2014
Ստեփանավանը որպես առողջարանային քաղաք հայտնի է սոճու անտառներով, որոնց կողմից արտադրվող ֆիտոնցիդներն ունեն առողջապահական նշանակություն, դրանք օգտագործվում են բժշկության մեջ` դեղամիջոցների պատրաստման համար: Սոճիները ոչ միայն չափազանց օգտակար են, այլ նաև անսահման գեղեցիկ: Դրա համար այս տարի որոշեցինք Ստեփանավանում իրականացնել հենց սոճիների ծառատունկ:
Ապրիլի15, 16, 17,18 –ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը ծառատունկ կազմակերպեց, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի ուսանողները:
ՈՒսանողները խանդավառված էին, ուրախ, տնկելիս յուրաքանչյուրը պատկերացնում էր, թե ինչպիսին կլինի իր տնկած ծառը տարիներ անց: Տնկվեց սոճու 160 տնկի:
Ուսանողական այս միջոցառման արդյունքում Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի հարակից երկրաշարժից հետո անբարեկարգ մնացած տարացքում ստեղծվեց նոր կանաչ գոտի: Քոլեջի տնօրինությունը նախատեսել է ստեղծված կանաչ գոտում հետագայում տեղադրել նստարաններ` վերածելով այն հանգստի գոտու:
Ապրիլի 19, 20-ին, կրկին Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, այս անգամ բնակիչների մասնակցությամբ տնկվեց 55 սոճի, որի արդյունքում կանաչ գոտի ստեղծվեց նաև Կամո փողոցի միջնամասում:
Բոլոր 215 տնկիները տրամադրել էր Ստեփանավանի անտառտնտեսությունը:
Նորատունկ ծառերը հետագայում խնամվելու են ծառատունկի մասնակիցների կողմից: Նրանք հույս ունեն, որ կապահովվի 100 % կպչողականություն, կդալարեն բոլոր ծառերը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողս
Հեռ. /+374/ 93 315108
Էլ. փոստ info_stepanavan@aarhus.am