12,093 view

«ԷԿՈ- ոսպնյակ»-ը կարձանագրի յուրաքանչյուր փաստ

25.04.2014
Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համագործակցությամբ մեկնարկել է «Լուսանկարչության վարպետության դասընթաց» ծրագիրը, որի ընթացքում, ՀՀ բոլոր մարզերում գործող կենտրոններում կանցկացվեն լուսնակարչության դասընթացներ:Դասընթացների մասնակիցների ուսուցումից հետո, ծրագրի պատասխանատուները ակնկալում են, որ պատանի լուսնակարիչները, որպես կամավորներ կընդգրկվեն Օրհուս կենտրոններում և կկարողանան գործնական աշխատանք իրականացնել կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումներում:
Արդեն իսկ նմանատիպ դասընթացներ էին իրականացվել Արարատի (Արարատի մարզ), Եղեգնաձորի (Վայոց ձորի

մարզ) և Եղվարդի (Կոտայքի մարզ) Օրհուս կենտրոններում, որոնց մասնակցել են ավելի քան 40 դպրոցականեր: Բացի լուսանկարչության վարպետության գաղտնիքները սերտելուց, նրանք ծանոթացել են իրենց տարածաշրջանների բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև լուսնակարների միջոցով ծանոթացել վերոհիշյալ մարզերում հանդիպող և բնակություն հաստատած թռչնաշխարհի ներկայացուցիչներին:

Էկո- տեղեկատվության վերլուծաբան և լուսանկարիչ Գ. Նանյանի հավաստմամբ պատանի կամավոր լուսանկարիչները հետագայում կարող են իրենց լուսանկարների միջոցով տեղեկատվություն տարածել` գրելով լուսանկարին բնորոշող փոքրիկ լուր, որը գրելու հմտությունները նույնպես կստանան դասընթացի ընթացքում:

Բոլոր մասնակիցներին կշնորհվեն մասնակցության վկայականներով:

Ի դեպ նշենք որ լուսանկարները և դրանց մասին տեղեկատվությունը հետագայում կհրապարակվի www.aarhus.am բնապահպանական տեղեկատվական կայքում ստեղծվելիք առանձին՝ «ԷԿՈ- ոսպնյակ» բաժնում:
Նախատեվում է նաև, որ տարեվերջին լավագույն բնապահպանական լուսանկարները կխրախուսվեն Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի կողմից:

Գալուստ Նանյան
Ծրագրի փորձագետ
Էլ. փոստ info@aarhus.am