12,075 view
Եղվարդի և Հրազդանի Օրհուս կենտրոնների մասնակցությունը մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսակած զարգացման ծրագրի մշակմանը

18.04.2014
Ապրիլի 18-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ նիստ Կոտայքի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ։ Նիստը վարում էր Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Նա ներկայացրեց, որ ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկում են կառավարության որոշման համաձայն, որը կայացվել է ՀՀ Կոտայքի մարզի զարգացման ծրագրի կազմման և իրականացման հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ Կառավարության 18․09․2008թ․ N38 արձանագրության որոշման հիման վրա: Մարզպետի խոսքով ծրագրում նախատեսվում են այն ռազմավարական ուղղությունները, որոնք կնպաստեն մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացմանն ու բնակչության կենսապայմանների բարելավմանը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել տարբեր ոլորտների զարգացմանն ու գերակա խնդիրների լուծմանը:

Մարզի զարգացման ծրագրի կազմանն իրենց մասնակցությունը կունենան ոլորտային աշխատանքային խմբերը, որոնք իրենց գործունեությունը և վերլուծությունները կիրականացնեն համապատասխան նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում։ Աշխատանքային խմբերում ներգրավված են համայնքների ղեկավարներ, մարզպետարանի, քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ներկայացվեցին յուրաքանչյուր աշխատանքային խմբի անդամների տվյալները։ Բնապահպանության ոլորտի աշխատանքային խմբի անդամների թվում են նաև Եղվարդի և Հրազդանի Օրհուս կենտրոնների աշխատակիցները: Նախատեսվում է ներկայացնել ոլորտի իրավիճակը, վերլուծել և ներկայացնել ոլորտում առկա և լուծում պահանջող բնապահպանական հիմնախնդիրները, մշակել այդ ուղղությամբ ռազմավարությունը:
Հետագա անելիքների և աշխատանքների մասին կքննարկվեն ոլորտային աշխատանքային հանդիպումների ժամանակ:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` 094331055, 022422933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am, ruzannamanyan@gmail.com