12,816 view

Գորիս (Վարարակն) գետի վիճակը մեղմ ասած «տխուր» է

22.04.2014
Բնապահպանական հիմնախնդիր, որն առկա է Գորիսում ու լուրջ մտորումների տեղիք է տալիս: Մեծահասակներից շատ ենք լսել, որ ժամանակին երեխաները լողանում էին Գորիս (Վարարակն) գետում, կար ձուկ, կարթով ձուկ էին բռնում ու գետը համարվում էր տարածաշրջանի ամենամաքուրներից մեկը: Ցավոք այսօր պատկերն այլ է, գետում տարիների ընթացքում ձկնատեսակներին ու երեխաներին փոխարինման են եկել պլաստիկե շշերը, ավտոմեքենաների անպետք անվադողերն ու մասերը, «հարուստ» տարատեսակներով կենցաղային աղբը ու տարբեր տեղերից գետ թափվող կեղտաջրերը:
Ապրիլի 22-ին Գորիսի Օրհուս կենտրոնն իրականացրեց

իր հերթական մշտադիտարկումը գետի վերին մասերից մինչև քաղաքի միջին ու ստորին հատվածները: Եթե վերին մասերում վիճակը քիչ թե շատ տանելի էր, ապա քաղաքով հոսող ու ստորին մասերում շատ ավելի վատ էր:

Նշեմ, որ գետի ջուրը բնակիչների կողմից օգտագործվում է այգիներ ջրելու համար: Այսպիսի վիճակը, հաստատ, չի նպաստում տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը, մինչդեռ Գորիսի տարածաշրջանը հայտարարված է տուրիզմի զարգացման գոտի: Այս պայմաններում էկոտուրիզմի մասին խոսելը կարծում եմ անիմաստ է:

Մեր հաջորդ այցելությունը կլինի դեպի Գորիսի կենտրոնական աղբավայր (Սակալո):

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Հեռ. /+374/ 94 81 50 52, /374 096/09 08 95
Էլ. փոստ info_goris@aarhus.am, nver.goris@gmail.com, mharoutunyan@mail.ru