674 view

Համագործակցություն մասնավոր ընկերության ու քաղաքացիների միջև

22.04.2014
2014թ. ապրիլի 22-ին «ԴՓՄԿ» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնում կայացավ «Երկրի օր» միջոցառումը, որին հրավիրվել էին ՀԿ-ներ, բակերի բարեկարգման աշխատանքներին մասնակցած դպրոցականներ և ԶԼՄ-ներ: Ընկերությունը պատրաստ է աջակցել բակերի բարեկարգմանը` ՀԿ-ների ու բնակիչների հետ համագործակցությամբ, տրամադրելով անհրաժեշտ բոլոր նյութերը:

«Վերադարձ» Երիտասարդական շարժում ՀԿ-ն սիրով համաձայնեց իրականացնել կազմակերպչական աշխատանքները, նրանց միացավ «Ծիածան» առաջնորդների կրթական ՀԿ-ն: Կապանի Օրհուս կենտրոնն առաջարկեց իրականացնել բարեկարգվող բակերի նախագծեր:

Տեղական երկու հեռուստաալիքներով միջոցառման լուսաբանման միջոցով նախառենությունը մեծ արձագանք գտավ բնակչության շրջանում: Ապրիլի 23-ի առավոտյան Օրհուսի կենտրոն ներկայացավ քաղաքացի և իրենց բակի բարեկարգման կազմակերպչական աշխատանքները ստանձնելու պատրաստակամություն հայտնեց: Խնդրեց, որ բակում նախատեսեն նաև մարմնամարզական անկյուն:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info_kapan@aarhus.am