12,243 view

ՄԱԶԾ բնապահպանական և ԳԷՀ ՓԴԾ ազգային ծրագրերի համակարգողների այցը Կապանի Օրհուս կենտրոն

22.04.2014
Ապրիլի 22-ին ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Ա. Մարտիրոսյանը և ԳԷՀ ՓԴԾ ազգային համակարգող Հ. Ղազարյանը այցելեցին Կապանի Օրհուս կենտրոն: Այցելության նպատակը «Կապան քաղաքում Ողջի գետի ջրերի ծանր մետաղներով աղտոտման կանխարգելում` մերձափնյա էկոհամակարգի վերականգման միջոցով» և «ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում» ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքում մոնիտորինգ իրականացնելն էր: Այս երկու ծրագրերի կազմման, հանրային իրազեկման, տեղեկատվական սեմինարների անցկացման և իրականացման ընթացքում Օրհուս

կենտրոնը ունեցել է անմիջական մասնակցություն:
Կենտրոնում քննարկվեց նաև «Սնկերի ճանաչման, հավաքման, մշակման և օգտագործման ձեռանրկ»-ը: Տրամադրվեց տեղեկատվություն Սյունիք գյուղական համայնքի «Մայր առու» ջրագծի վերականգնման վերաբերյալ, բնակչության առողջությանը հասցվող վնասների ու բնապահպանական վտանգների վերաբերյալ:

Այնուհետև այցելություն իրականացվեց Կապան քաղաքի կենտրոնական շուկայամերձ տարածքի հարևանությամբ «Կապան քաղաքում Ողջի գետի ջրերի ծանր մետաղներով աղտոտման կանխարգելում` մերձափնյա էկոհամակարգի վերականգման միջոցով» ԵԱՀԿ և ՄԱԶԾ ՓԴ Ծրագրի 2-րդ փուլի ավարտի-ծառատունկի և տնկիների կպչողականության մոնիտորինգ անցկացնելու համար: Չնայած արդյունքները լավ էին, բայց նշվեց, որ ամառվա տաք օրերին քարերի ուժեղ տաքացումից կարող են վնասվել ծառերի արմատավզիկները, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ փայտաթեփային շերտով ծածկել տնկված ծառերի մոտ 30սմ տրամագծով հատվածը, որը զգալի չափով կպահպանի գրունտի խոնավությունը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.`/374 93/ 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am