723 view

Համագործակցություն «ԿԵՆԻ» Էկոգիտակրթական ՀԿ-ի հետ

18.04.2014
Օրհուս կենտրոնը սերտորեն համագործակցում է Քաջարանի քաղաքապետարանի և «ԿԵՆԻ» Էկոգիտակրթական ՀԿ-ի հետ: 2014թ. նախատեսված են մի շարք էկոկրթական ծրագրեր:
2014թ. ապրիլի 18-ին կենտրոնի համակարգողը Քաջարանի բնապահպանության բաժնի աշխատակցի, «ԿԵՆԻ» ՀԿ նախագահի հետ մոնտաժեցին քաղաքապարանի միջոցներով ձեռք բերված երկու ջերմոցները: Միջոցառումը «Վայրի գեղազարդային ծաղիկների բազմացման և մշակույթում նրանց ներդրման» փորձնական ծրագրի շրջանակներում էր, որը նախատեսված է իրականացնել Ձագեձոր գյուղական համայնքի դպրոցի աշակերտների հետ:
Ծրագրի նպատակն է տարածաշրջանի վայրի գեղազարդային ծաղիկների ճանաչողություն, սերմերի միջոցով ջերմոցներում սածիլների աճեցում, դպրոցամերձ և մանկապարտեզների տարածքներում գեղազարդային ձևավորման համար քաղաքապետարանին անվճար տրամադրում: Ծրագրում նախատեսված են Օրհուս կենտրոնի հետ համատեղ բնապահպանական մտածելակերպ ու վարքագիծ ձևավորող և զարգացնող, իրազեկության մակարդակը բարձրացնող դասընթացներ և արշավներ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru