12,348 view

Մելիքգյուղի խնդիրները լրագրողների և բնապահպանների ուշադրության կենտրոնում

18.04.2014
Սույն թվականի մարտի 28-ին Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի ունեցան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
Քանի դեռ համայնքը սպասում է նոր` երրորդ պոչամբարի կառուցմանը վերաբերվող Բնապահպանության նախարարության վճռին,գյուղի խնդիրները շարունակում են մնալ թե’ լրագրողների և թե’ Ապարանի Օրհուս կենտրոնի ուշադրության կենտրոնում:

Երրորդ պոչամբարի կառուցման, և ընդհանրապես Թուխմանուկի հանքավայրի շահագործման վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների ու գյուղացիների, ինչպես նաև Օրհուս կենտրոնի համակարգողի մտավախություններն ու կարծիքները (պոչանքը խառնվում է ոռոգման համար օգտագործվող ջրերին, պոչամբարը կառուցվում է գյուղից ոչ թե 800 մ, այլ՝ 400 մ հեռավորության վրա, ընկերությունը չի իրականացրել երկու` ներկայումս չգործող պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքները, ընկերության հանքավայրի շահագործման հաստատված նախագծում ներկայացված չէ պոչանքի պարունակության մեջ ծանր մետաղների առկայությունը, հանքը շահագործվում է ոչ թե փակ, այլ բաց եղանակով և այլն), ինչպես նաև «Գլոբալ-Գոլդ մայնինգ» ընկերության տնօրենի հակափաստարկները ներկայացված են «Ազատություն TV» լրագրողի նյութում, ըստ ստորև ներկայացված հղման:

http://www.azatutyun.am/content/article/25354352.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru