12,530 view

Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի այցը Դիլիջանի Օրհուս կենտրոն

17.04.2014
Ապրիլի 15-17 աշխատանքային այցով Հայաստանում էր Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անգելո Գնեյդինգերը: Եռօրյա հագեցած օրակարգում տեղ էր գտել նաև այցելությունը Դիլիջանի Օրհուս կենտրոն՝ ծանոթանալու Օրհուս կենտրոնների գործունեությանը, միաժամանակ հանդիպելու և լսելու ԵԱՀԿ երիտասարդ դեսպան Ն. Բեգլարյանի զեկույցը: Դեսպան Ա. Գնեյդինգերը Դիլիջանի Օրհուս կենտրոն այցելեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լ. Գասերի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տ. Դեմբսկու, բնապահպանական ազգային ծրագրերի
պատասխանատու Գ. Ղազինյանի, դեսպանատան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի այլ աշխատակիցների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի, Իջևանի, Գավառի, Եղվարդի Օրհուս կենտրոնների աշխատակիցները, լրագրողներ:

Հյուրերին դիմավորեց Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը: Նա ներկայացրեց քաղաքի առանձնահատկությունները, մասնավորապես, որ առողջարանային քաղաքն այսօր մեծ առանջընթաց է ապրում նաև որպես կրթական և ֆինանսական կենտրոն: Կարևորեց Օրհուս կենտրոնի աշխատանքը Դիլիջանում, քանի որ ապահովում է այն հարթակը, որտեղ հասարակության, համայնքի ներկայացուցիչները և Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցները մշտապես քննարկում են քաղաքաքին վերաբերող խնդիրները, համաձայնեցնում են որոշումները քաղաքի կառավարման վերաբերյալ, քննարկում քաղաքի բյուջեն, դրա ծրագրային ծախսերն ու նպատակային գործողությունները: Նա օրինակներ նշեց, երբ Օրհուս կենտրոնում կայացած քննարկումների արդյունքում մերժվել կամ կասեցվել է այս կամ այն նախաձեռնությունը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ին կենտրոններին ու համայնքային ժողովրդավարությանը տարիներ շարունակ հետևողական աջակցելու հարցում:

Ինչպես նշվեց Օրհուս կենտրոնների համակարգողմների կողմից որոշումների կայացմամը հանրային մասնակցության հարցերը կենտրոնների օրակարգի առաջնությունն է, սակայն այն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է հանրության մասնակցության ընթացակարգը ամրագրել օրենքով: Դեսպան Ա. Գնեյդինգերի հարցին, թե ինչպե՞ս են կարողանում կենտրոնները այդ հարցը բարձրացնել քաղաքական մակարդակ, կենտորնների աշխատակիցները տեղեկացրեցին, որ հարցը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, Աժ նախագահին, Օրհուսի կոննվենցիայի քարտուղարությանը. պաշտոնական նամակագրությունը ներկայացված է նաև Օրհուսի կայքում:

Օրհուս կենտրոնների համակարգողները ներկայացրեցին, որ կենտրոնների կառավարումը ապակենտրոնացված է, յուրաքանչյուր կենտրոն կառավարվում է իր Փորձագետների խորհրդով, բաղկացած հավասարաչափ պաշտոնատար և հասարակական մասնագետներից: Օրհուս կենտրոններում են քննարկվում համայնքներին վերաբերող բոլոր մեծ նախագծերը, որոշումների կայացման դեպքում հաշվի են առնվում կենտրոնում բարձրացված հարցերը, առաջարկներն ու հատկապես կենտրոնի փորձագետների խորհրդի կարծիքը:

ԵԱՀԿ մոդելի երիտասարդ դեսպան Ն. Բեգլարյանը, ով նաև Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողն է, ներկայացրեց Օրհուս կենտրոնների մասին համալիր տեղեկություններ՝ որակելով դրանք որպես ժողովրդավարության թթվածնի մատակարարներ: Նա տեղեկացրեց նաև այն միջոցառումների մասին, որոնցում ընդգրկված է որպես երիտասարդ դեսպան՝ կարևորելով ընձեռնված հնարավորությունը Վայոց ձորի երիտասարդության ակտիվացման գործում: Անդրադարձավ շրջակա միջավայրի վիճակին վերաբերող խնդրահարույց հարցերին, որոնց վերաբերյալ կազմվել են առաջարկություններ ու ներկայացվել ԱԺ-ին ու կառավարությանը, հիմնականում վերաբերող փոքր ՀԷԿ-ի բացասական ազդեցությանը համայնքներին, շրջակա միջավայրին, սոցիալական ու գյուտնտեսության հարցերին: ԱԺ նախագահին ուղղված նամակով մտահոգություն է հայտնվել գործող օրենսդրության մեջ հանրության կարծիքը հաշվի առնելու դրույթների բացակայության մասին, ինչի արդյունքում մշտապես համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
Ն. Բեգլարյանն Օրհուս կենտրոնների մտահոգությունները բովանդակող նամակ հանձնեց Շվեյցարիայի դեսպանին՝ ուղղված Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Դ․ Բուրկհալտերին:

Դեսպան Ա. Գնեյդինգերը կարևորեց Օրհուս կենտրոնների աշխատանքները, համագործակցության ու գործընկերության մթնոլորտը, նշեց, որ այս փորձը պետք է ներկայացվի ԵԱՀԿ 57 անդամ-պետություններին, հետագա համագործակցության հույս հայտնեց:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com