12,356 view

Հանդիպում ուսանողների հետ. Հրազդան

18.04.2014
Ապրիլի 15-ին Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության հետ միասին իրազեկման այց կատարեցին Հրազդանի Պետական քոլեջ: Այցելության նպատակը ուսանողների հետ հանդիպումն էր: Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Մնացականյանը լսարանին ներկայացրեց «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման ու գործունեության, ինչպես նաև այցելության նպատակը: Կենտրոնի մյուս համակարգող Ժ. Առաքելյանը խոսեց Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների մասին, մասնավորապես, թե որքանով է այն կիրառվում
Հայաստանում,նաև ներկայացրեց Հայաստանում առկա բնապահպանական հիմնախնդիրները` շեշտը դնելով հանքարդյունաբերության զարգացման վրա` իբրև տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Ժ. Առաքելյանը նաև ներկայացրեց տուրիստական գոտիներում առկա և հնարավոր հանքարդյունաբերության հետևանքով աշխատատեղերի կորուստի սպառնալիքը, որոնք չեն կարող փոխարինվել բացհանքերում մի քանի հոգու համար նախատեսված ժամանակավոր աշխատատեղերով:

«Առողջ Հրազդան խմբի» անդամներ Ա. Արսենյանը և Մ. Մանուկյանը, շարունակելով Հայաստանում տիրող բնապահպանական մի շարք լրջագույն հիմնախնդիրների թեման, ներկայացրեցին Հրազդանի տարածաշրջանում առկա և հնարավոր բնապահպանական խնդիրները: Միայն Հանքավանի ձորում շուրջ 12 շահագործման արտոնագիր ստացած մետաղական հանքերի հնարավոր շահագործումը դիտարկելով՝ ակնառու է դառնում ինչպես Հրազդանի, հարակից համայնքների, այնպես էլ ողջ հանրապետության համար վերահաս վտանգը: Խումբը կոչ արեց երիտասարդներին աչալուրջ լինել և սովորել տեր կանգնել իրենց իրավունքներին:

Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին խմբի անդամներին` առաջարկելով իրենց աջակցությունը քաղաքը, մարդկանց առողջությունը և մայր բնությունը պահպանելու գործում:

Հանդիպումը լուսաբանվել է « Հրազդան » ՀԸ կողմից:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 91/66 33 16, /374 93/84-30-08,
Email: info_hrazdan@aarhus.am, zhora.arakelyan@mail.ru, manahit84@mail.ru