Հայտարարություններ

4,697 view

11-04-2017

Ս.թ. ապրիլի 13-ին, ժամը` 12:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում /հասցե` Չարենց 46/ տեղի է ունենալու հանրային քննարկում` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի ՇՄԱ հաշվետվությանը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված բացասական եզրակացության վերաբերյալ

04-04-2017

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ներքին շուկայում ավանդական պոլիմերային փաթեթվածքների շրջանառության փուլային կրճատման նպատակով միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը» հաստատելու ՀՀ վարչապետի որոշման նախագծին նվիրված քննարկմանը:

04-04-2017

Մեր հրաշագեղ մոլորակը բոլորիս համար է
18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար

27-02-2017

Ս.թ. մարտի 3-ին ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում (Հասցե`Երևան, Չարենցի 46, 2-րդ հարկ) տեղի է ունենալու «Հայաստանի արևային էներգետիկայի ընկերությունների միություն /ՀԱԷԸՄ/» իրավաբանական անձանց միության հիմնադրման անդրանիկ հանդիպումը:

16-01-2017

Հունվարի 17-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ իրավագիտութան ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում տեղի կունենա հարցազրույց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ…

16-12-2016

2016թ. դեկտեմբերի 19-ին և 20-ին, ժ. 11:00-13:00 Կապանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա սեմինար՝ «Անտառների պահպանության իրավական հիմքերը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը» թեմայով: Հանդիպման ժամանակ կքննարկվեն ՀՀ-ում անտառների պահպանման բարելավման վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկները:
Սեմինարը կվարի Ֆրունզե Սաֆարյանը, ով անտառների պահպանման և վերահսկողության իրավական գծով մասնագետ է

05-12-2016

Երևանի Օրհուս կենտրոնի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 7-ին, ժամը` 12:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում Հայաստանի Հանրապետությունում գործող բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է խորհրդատվական սեմինար` «Ձեռնարկությունների արդյունավետ հաշվետվողականություն» թեմայով…

18-11-2016

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը դեկտեմբերի 1-ին կազմակերպում է դասընթաց, որը կանցկացնի հրավիրված հանքարդյունաբերության միջազգային իրավունքի փորձագետը, ով մասնակցել է կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» վեց թեմատիկ փաստաթղթերի մշակմանը

03-11-2016

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում, հանրակրթական դպրոցների, կրթօջախների, ուսուցիչների ու էկոկրթության ոլորտի ՀԿ-ների համար տեղի կունենա սեմինար միջին դպրոցի համար նախատեսված «Պահպանենք մեր Մոլորակի կլիման» հրատարակությունների կիրառման վերաբերյալ

19-10-2016

Ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (ք. Երևան, Չարենցի փողոց 46) տեղի կունենա քննարկում` «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում» ծրագրի վերաբերյալ

18-10-2016

Ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (ք. Երևան, Չարենցի փողոց 46) տեղի կունենա հանդիպում` Հայաստանի Հանրապետությունում վաճառվող և օգտագործվող կապար պարունակող ներկերի վերաբերյալ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ների կողմից կատարած հետազոտությունների արդյունքների մասին

06-10-2016

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժ. 11:00-ին իրականացնում է ևս մեկ քննարկում ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

03-10-2016

2016 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 11:00-ին ք. Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում և ժամը՝ 14:00-ին գ. Նոր Երզնկայի համայնքապետարանում տեղի կունենան հանրային լսումներ (քննարկումներ) «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

30-09-2016

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ձեռնարկել է ստորագրահավաք՝ Ամուլսարի հանքի շահագործման կասեցման պահանջով

27-09-2016

Հոկտեմբերի 1-ին և 2-ին. Հայաստանի թռչունների պահպանման միությունը, BirdLife International-ի հետ միասին, բոլոր թռչնասերներին և բնասերներին հրավիրում է բացահայտելու թռչունների չուի զարմանահրաշ և բազմերանգ երևույթը

27-09-2016

Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչ ներուժ ունի Հայաստանը այլընտրանքային և մաքուր էներգիայի ոլորտում, ուրեմն Սեպտեմբերի 28-ին, ժամը` 19:00-ին, կարող եք միանալ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի «Կանաչ Զրույցներ» միջոցառմանը, որը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2)

27-09-2016

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժ. 14:00-ին, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

25-08-2016

Օգոստոսի 26-ին, ժամը 11:30-ին, Վանաձորի ՀԿ կենտրոնի դահլիճում տեղի կունենա օրերս Վանաձորում հատված եղևնիների հատման իրավական բաղադրիչի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում

25-08-2016

Օգոստոսի 26-ին, ժամը 15:00-ին, Ֆիոլետովո համայնքում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում Ֆիոլետովո համայնքի բնապահպանական խնդիրների շուրջ

01-06-2016

ԳԷՀ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ

24-05-2016

Դիմումի հայտ՝ «Հզորացնել Հայաստանի Օրհուս կենտրոնների բնապահպանական և անվտանգության ռիսկերին դիմագրավելու կարողությունները» ծրագրի իրականացնող գործընկերոջ մրցութային ընտրության համար

24-05-2016

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիան Կլիմայի Արևելյան Հարթակ-II նախաձեռնության շրջանակներում կազմակերպել է Կլիմայի Փոփոխության և առողջապահության ազգային քաղաքականության վերլուծությունը, որի նախագծի հանրային քննարկումը կկայանա 2016 թ. մայիսի 30-ին Երևանի Օրհուս կենտրոնում՝ 14.օօ-ին

20-05-2016

Սկսվում է ԷկոԼաբ 2016-ը

20-05-2016

Սեմինարի հրավեր Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում

16-05-2016

ԳԷՀ ՓԴԾ խորհրդակցական հանդիպում Երևանի հասարակական կազմակերպությունների համար

06-05-2016

<<Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի>> վերաբերյալ հանրային քննարկումներ

03-05-2016

Մայիսի 14-ին Բնասերների մի խումբ նախաձեռնել է համաՍևանյան աղբահավաք, որի աշխատանքներին նախատեսում են ընդգրկել Սևանի ավազանի բնակիչներին, այլ բնակավայրերից բնասեր և մտահոգ մարդկանց, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց

20-04-2016

Ապրիլի 21-ին, ժամը է 12:00-ին, Կապանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա կլոր սեղան, որի ընթացքում կներկայացվեն 2015թ. աշնանը ՀՀ Սյունիքի մարզում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ծրագրերի իրականացման ներկայացուցչության փորձագետի կողմից, Սյունիքի մարզի Սյունիք և Աճանան համայնքների տեխնածին աղտոտված հողատարածքներում մշակվող բույսերի վրա ծանր մետաղների ազդեցությունը նվազեցնելու նպատակով, դրանով մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները

13-04-2016

Ս.թ. ապրիլի 15-ին, ժամը՝ 14:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում /հասցե՝ Չարենց 46/ տեղի կունենա «Կլիմայի փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության վերլուծության» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

11-04-2016

2016թ. ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի գյուղապետարանի դահլիճում տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախագծում փոփոխությունների գնահատման հաշվետվության» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

07-04-2016

Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը

30-03-2016

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հրավերով ս․թ․ ապրիլի 8-12-ը Երևանում կգտնվի և դասախոսություններով հանդես կգա Ստոկհոլմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Օրհուս կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի նախագահ պրոֆեսոր Յոնաս Էբբեսսոնը

21-03-2016

Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում նախատեսվող բազմահարկ բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

16-03-2016

Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կանցկացնի մամուլի ասուլիս՝ նվիրված Մոլորակի ժամ 2016 համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

04-03-2016

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիան հայտարարում է փորձագետների ընտրության մրցույթ

15-02-2016

2016թ փետրվարի 29-ինժամը 13.00-ին տեղի կունենան Սոթք գետի ավազանի միջին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակման տարածքում 2016-2018թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի ընդլայնման նախնական գնահատման հայտի վերաբերյալ վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

08-02-2016

2016թ-ի փետրվարի 19-ին ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի <<Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ>> (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ

02-02-2016

2016թ փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին տեղի կունենան <<Հանքավան>> առողջարանային համալիր>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված <<Հանքավանի ածխաթթվային թերմալ հանքային ջրերի հանքավայրի 4/52 հորատանցքի կրկնորդ հանդիսացող թիվ 1/2014 հորատանցք>> գնահատման հաշվետվության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

29-01-2016

Հայաստանի թռչունների պահպանման միությունը փնտրում է կամավոր՝ որպես Այցելուների կենտրոնի մենեջեր, ով որպես կամավոր պատրաստ է աշխատել մարտի 1-31-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում։

14-01-2016

2016թ հունվարի 29-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

10-12-2015

2015թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում /հասցե ք. Եղվարդ, Երևանյան 1/ տեղի կունենա հանրային լսում/քննարկում/ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացված Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

19-11-2015

Սթ. դեկտեմբերի 2-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Կապույտ>> հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

16-11-2015

Նոյեմբերի 20-ին, ժամը 16:00 -ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա քննարկում Օրհուսի կոնվենցիայի հաապատասխանության կոմիտեի Հայաստանի մասին V/9a որոշման կատարման մասին եզրակացության շուրջ

29-10-2015

Ս. թ. նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա «Նպաստել բնապահպանական քաղաքականության միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավման» ծրագրի արդյունքների ներկայացումը

27-10-2015

Սթ. նոյեմբերի 10-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի շահագործման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

23-10-2015

Սթ. նոյեմբերի 4-ին ժամը 11.00-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքում գոյություն ունեցող ՓՀԷԿ-ի վերազինման նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

23-10-2015

Սթ. նոյեմբերի 4-ին ժամը 13.00-ին տեղի կունենան Շաքիի բազալտի հանքավայրի շահագործման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

23-10-2015

Սթ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի /հարավային տեղամաս/ շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

21-10-2015

Ծանուցում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում անցկացնելու մասին

19-10-2015

Սթ. նոյեմբերի 10-ին ժամը 13.00-ին տեղի կունենան Ջերմուկի աշխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Կիրճի տեղամասի IV-K հորատանցքի արդյունահանման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

08-10-2015

2015 թվականի հոկտեմբերի 20-ին, ժ. 15.00-18.00-ը Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Եղվարդ, Երևանյան 1) տեղի կունենա հանրային լսում (քննարկում) «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ» փաստաթղթի վերաբերյալ

07-10-2015

Հոկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին տեղի կունենան 110կՎ <<Ֆիոլետովո>> ՕԳ-ի միջազգային դպրոցի տարածքից տեղափոխման նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

07-10-2015

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2016 թվականը խորհրդանշող թռչնատեսակը

07-10-2015

Ս/թ հոկտեմբերի 9-ին, ժ. 13:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կանցկացվի միջոցառում նվիրված Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան

01-10-2015

Հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ին տեղի կունենան Տաշտունի ոսկու կորզման փորձարարական գործարանի վերազինման նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

24-09-2015

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվերով միջազգային անկախ փորձագետի կողմից իրականացվելու է Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության գնահատում, որի շրջանակներում փորձագետը հանդիպումներ է ունենալու միջազգային, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Մայրաքաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում, հոկտեմբերի 1-ին, ժամը` 16:00-ին, հասցե` Չարենց 46:

22-09-2015

Հոկտեմբերի 6-ին ժամը 11.00-ին տեղի կունենան Արամուսի բազալտի հանքավայրի Արամուս տեղամասի ընդլայնման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

15-09-2015

Սեպտեմբերի 28-ին ժամը 12.00-ին տեղի կունենան ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

11-09-2015

Սեպտեմբերի 25-ին ժամը 11.00-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի վարչական տարածքում ավազակոպճային խառնուրդի հանքավայրի նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

11-09-2015

Սեպտեմբերի 25-ին ժամը 11.00-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համանքի վարչական տարածքում ավազակոպճային խառնուրդի հանքավայրի նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

10-09-2015

Սեպտեմբերի 25-ին ժամը 11.00-ին տեղի կունենան Պռոշյան գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

09-09-2015

Սեպտեմբերի 23-ին ժամը 11.30-ին տեղի կունենան Մարտունի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ և մի քանի հատվածների գոտիավորման նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկում

08-09-2015

Սեպտեմբերի 24-ին ժամը 11.00-ին տեղի կունենան Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի /առաջին և երկրորդ տեղամասերի/ հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

04-09-2015

Սեպտեմբերի 18-ին ժամը 11.00-ին տեղի կունենան Քասախ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

04-09-2015

Սեպտեմբերի 16-ին ժամը 11.00-ին տեղի կունենա Զովունի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

02-09-2015

Մարտահրավեր ստեղծագործ համայնքին ՝ բարձրացնելու կլիմայի փոփոխության և անվտանգության փոխկապակցվածության մասին իրազեկվածությունը ԵԱՀԿ մրցույթի շրջանակներում

26-08-2015

Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումների հետաձգում և նոր լսումների անցկացում

21-08-2015

Սեպտեմբերի 09-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

21-08-2015

Սեպտեմբերի 7-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Ծախկաշատ-Ախտեքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտ. հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկր. ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկում

03-08-2015

Ս.թ. օգոստոսի 5-ին, ժամը 14.00 -ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա հանրային քննարկում` «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով

03-08-2015

Եղեգնաձորի Օրհուս Կենտրոնի ծրագրային համակարգողի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն

24-07-2015

Օգոստոսի 10-ին ժամը 13.00-ին տեղի կունենան Մղարթ-Հագվի-Մեծ ձոր հանքային դաշտի Մղարթ և Հագվի տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

24-07-2015

Օգոստոսի 6-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

21-07-2015

Հուլիսի 30-ին ժամը 12.00-ին և նույն օրը ժամը 13.00-ին տեղի կունենան ձկան վերամշակման գործարանի և Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ

17-07-2015

Հուլիսի 28-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Երևան Մոլ>> առևտրաժամանցային կենտրոնի <<Կինոթատրոն>> մասնաշենքի կառուցման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

16-07-2015

Հուլիսի 27-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Ղուկասյանի>> ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 10P հորատանցքի նախնական հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

16-07-2015

Հուլիսի 29-ին ժամը 16.00-ին տեղի կունենան Այրում քաղաքի նախկին պահածոների գործարանի հարևանությամբ բնական ցեոլիտից մանրացված արտադրատեսակների արտադրության հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

09-07-2015

Հուլիսի 22-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Գնիշիկի քվարցիտների հանքավայրի Ջրաձորի տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

09-07-2015

Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին տեղի կունենան Այգեձորի պղնձի-պորֆիրային երևակումում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

24-06-2015

Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 13:00-ին, Դիլիջանի Օրհուս կենտրոնում, հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Միասնիկյան փ. 55 (քաղաքապետարանի վարչական շենք), տեղի կունենան «ք. Դիլիջան, Պարզ լիճ 35/6 կՎ ենթակայան» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումներ…

22-06-2015

2015թ.-ի հուլիսի 1-ին, ժամը 15-ին Ալավերդու քաղաքապետարանում տեղի կունենան «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ»-ի ֆինանսավորմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Լալվար-Նոյեմբերյան» (110 կՎ)…

17-06-2015

Սույն թվականի հունիսի 18-ին Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոնում տեղի կունենա հանդիպում,սեմինար:Հանդիպումը կկայանա ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում

12-06-2015

Հունիսի 26-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

12-06-2015

Հունիսի 25-ին, ժամը 14.30-ին տեղի կունենան Կութի ոսկեբեր տեղամասի 2015-2018թթ ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

11-06-2015

Հունիսի 25-ին, ժամը 12.30-ին տեղի կունենան Սոթք գետի ավազանի Տիգրանագետ վտակի վերին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակումում ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

11-06-2015

2015թ-ի հունիսի 19-ին ժամը 11:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի «Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ» (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ…

01-06-2015

Հունիսի 12-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18.2 հա և <<Սևան>> Ազգային պարկի կառավարման 15հա տարածքներում անտառտնկման տեխնիկական նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

27-05-2015

Հունիսի 4-ին, ժամը 11.00-ին տեղի կունենան Ավդրամանի պեմզային տուֆի հանքավայրի Ձոր տեղամասում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

27-05-2015

Հունիսի 9-ին, ժամը 16.00-ին տեղի կունենան Լիճքի հանքավայրի տեղամասում 220կՎ օդային գծերի տեղափոխման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

29-04-2015

2015թ. մայիսի 6-ին, ժամը` 11:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում հասցե`( Չարենց 46), տեղի կունենա կլոր-սեղան Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբեյալ

18-04-2015

«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ.
Ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

18-04-2015

Նկարում ենք տարվա խորհրդանիշ Ներկարարին.
Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ

14-04-2015

2015 թվականի ապրիլի 17-ին տեղի կունենա բացօթյա մեդիա-արշավ դեպի ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջնամասում գտնվող «Նահատակ» պոչամբար

09-04-2015

Ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին, Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի կունենա սեմինար «Հանքարդյունաբերության ռիսկերը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» թեմայով

07-04-2015

«Հաղթահարելով դժվարությունները» լավագույն կոմիքսի մրցույթ

03-04-2015

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և Ալավերդու Օրհուս կենտրոնը համատեղ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջնամասում գտնվող Նահատակ պոչամբարի մոտ կազմակերպում են բացօթյա հանրային իրազեկման մեդիա-արշավ՝ հրավիրելով ԶԼՄ ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր ուզում են ծանոթանալ ներկա պահին գործող և նոր կառուցվելիք պոչամբարների խնդրին, համայնքի բնակիչների մտահոգություններին

25-03-2015

Սույն թվականի մարտի 26-ին, ժամը 9.30-ին, Գյումրի քաղաքում («Բեռլին արթ հոթել»հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում) կկայանա Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի, «Ախուրյանի և Մեծամորի գետավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային խորհրդակցական հանդիպումը

25-03-2015

Ս.թ. մարտի 27-ին, ժամը՝ 14:00, Անի պլազա հյուրանոցի Նաիրի սրահում տեղի կունենա կլոր սեղան «Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ բոլոր մարզերից հրավիրված հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի և Մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ

02-03-2015

Գորիսի Օրհուս Կենտրոնի համակարգողի թափուր տեղի համար մրցույթի
Հայտարարություն

18-02-2015

Ս.թ. փետրվարի 20-ին, ժամը` 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա հանրային քննարկում` «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից 2015-2016 թթ. ընթացքում ՀՀ որոշ պայմանական տարածքներում իրականացվելիք նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների և դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ…

26-12-2014

2015 թ. հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Կապանի Օրհուս կենտրոնում կկայանա հանրային լսում «Բլեքստերս Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի՝ ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

24-12-2014

Տնտեսության և բնապահպանության ոլորտներում իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի բարելավման հայեցակարգային ուղղությունները

15-12-2014

Համայնքային աշխատակազմի վերապատրաստման դասընթաց, Կապան, Դեկտեմբերի 24-27, 2014թ….

14-11-2014

«Խազեր» ՀԿ-ն ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագիրը:…

11-11-2014

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը…

24-09-2014

Հայաստանի թռչունների պահպանման միությունը սիրով հրավիրում է բոլոր բնասերներին մասնակցել այս տարվա Եվրոթռչնադիտարկմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին և 5-ին: Մանրամասն…

19-09-2014

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա «Ի՞նչ գիտենք մենք մեր կողքին ապրող ազգերի մասին» խորագրով միջոցառում: Բանախոսներ Մամե Ամիրյանը (արևելագետ) և Բորիս Մուրազին (լրագրող) հետաքրքիր տեղեկություններ կհաղորդեն եզդիների մշակույթի և կրոնի մասին:

03-07-2014

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում է ՔԳԱՇՄ փոքր դրամաշնորհների ծրագրի հերթական փուլի մեկնարկը

02-06-2014

Հունիսի 5-ին, ժ. 12:00 Վանաձորի Օրհուս կենտրոնում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում մանրամասն տեղեկատվություն կտրվի աղետների ռիսկերի նվազեցման, կլիմայի փոփոխությանը հարմարվելու, կենսաբազմազանության և դրանց փոխադարձ կապի մասին: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի, որի հաղթողը 10 օր կանցկացնի Վրաստանի Բուլաչաուրի ուսումնական կենտրոնում:

17-05-2014

«Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնի կողմից սկսած 2014թ. ապրիլից մինչև 2015թ. փետրվար իրականացվելու է «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագիրը, մանրամասն…

29-04-2014

Արարատի Օրհուս Կենտրոնի համակարգողի թափուր տեղի համար մրցույթի
Հայտարարություն

29-04-2014

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Սևանի

27-04-2014

«Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ն ս/թ մայիսի 2-4-ը Կոտայքի մարզի գյուղական համայնքների երիտասարդների համար անցկացնելու է «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը