679 view

Էկոկրթական դասընթաց Գորիսի թիվ 2 դպրոցում

12.04.2014

Գորիսի Օրհուս կենտրոնն ապրիլի 9-ին հանդիպում – դասընթաց անցկացրեց թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Միջոցառման նպատակն էր աջակցել ու նպաստել էկոկրթության գործընթացին` երեխաների մեջ ձևավորելով ու հիմնավորելով ուշադրություն դեպի բնության պահպանությունը:

Հանդիպում – դասընթացի ժամանակ  արծարծվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները՝ մարդու և բնության փոխկապակցվածությունը, բնության գործոնների ազդեցությունն առողջ ապրելակերպի վրա,  բնության պահպանության կարևորությունը, կանաչ գոտիների պարբերաբար ավելացումն ու պահպանության անհրաժեշտությունը: Խաղի միջոցով աշակերտները տեղեկություններ ստացան նաև թափոնների վնասին ու քայքայման ժամկետների մասին:

 Միջոցառման կարմիր գիծը յուրաքանչյուրի կողմից բնության և իր իսկ շրջակա միջավայրի պահպանության կարևորումն էր՝ հանուն ապագա սերունդների:

Միջոցառման արդյունքը երեխաների ստացած գիտելիքներն էին և նման միջոցառումերի հաճախակի կազմակերպման ցանկության արտահայտումը:

Դասընթացների շարքը շարունակելու պայմանավորվածություն ձեռքբերվեց:

 

Մելադա Հարությունյան

Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող

Էլ. փոստ info_goris@aarhus.am