626 view

Սոսիների գլխատումը կասեցվեց

14.04.2014
Ապրիլի 11-ին Կապանի Օրհուս կենտրոն տեղեկատվություն ստացվեց, որ քաղաքի կենտրոնական այգում կատարվում է ծառերի սանիտարական էտ և կտրվել է ծառ: Համակարգողն այցելեց ծառահատման վայր և տեղում պարզեց, որ ծառը կիսով չափ փտած է և կարող է վտանգ հանդիսանալ, հետևաբար ենթակա է կտրման:

Քննարկվեց երկու կիսաչոր ծառերի կտրման անհրաժեշտությունը (լուսանկարներում երևում է և կարելի է համոզվել, որ դրանք չոր են): Սակայն առավել մեծ խնդիր առաջացավ՝ կապված Կապանի Արվեստի քոլեջի դիմաց գտնվող 6 սոսիների ճակատագրի հետ:

Տնօրենը հանձնարարել էր կտրել 3մ բարձրություն ունեցող ծառը՝պատճառաբանելով, թե այն խանգարում է նկարիչների դասասենյակների լուսավորությանը: Համակարգողի երկար բացատրությունները, որ այդ կերպ ծառի “էտն” անթույլատրելի է, արդյունք չտվեցին: Բարեբախտաբար ժամանեց տնօրենը և հարցը հարթվեց. նա Օրհուս կենտրոնի ներկայացուցչի դիտողությունների հետ լիովին համամիտ էր:Արդյունքում սիրունատես սոսիները փրկվեցին «գլխատվելուց»:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info_kapan@aarhus.am