12,494 view

«Ջուր և առողջություն» թեմայով միջմարզային խորհրդատվական հանդիպում Գավառում

02.02.2014
<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ նախաձեռնությամբ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինասավորմամբ Գավառ քաղաքում հունվարի 30- ին կազմակերպվեց շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպում <<Ջուր և առողջություն. արձանագրություն և թիրախների սահմանումը Հայաստանում>> թեմայով:
Թեման միավորել էր շահագրգիռ գրեթե բոլոր կողմերին: Ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի վարիչ Հ. Համբարձումյանը, <<Հաջրմուղկոյուղի>> ՓԲԸ Գավառի տեղամասի պետ Մ.Ղուդեյանը, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ և հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի Օրհուս բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնների համակարգողները, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ էկոլոգիական առողջության բաժնի ղեկավար Է. Անախասյանն ու հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լ. Սիմոնյանը:

Անկախ փորձագետներ Վ. Սարգսյանը և Տ. Օգանեզովը ներկայացրին ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ազգային թիրախների սահմանման բազային վերլուծության տվյալները և թիրախային ոլորտների առաջնահերթությունները:

Ըստ որում Հայաստանի շատ համայնքներում բացակայում է ջրահեռացման համակարգը, իսկ ջրամատակարարման համակարգերի ցանցերը աստիճանաբար շարքից դուրս են գալիս՝ վաղեմության ժամկետի պատճառով: Նման իրավիճակում անչափ դժվարանում է ջրամատակարման սպասարկման կազմակերպումը:

Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ընդհանուր պատկերը ներկայացրեց <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ Գավառի տեղամասի պետ Մ.Ղուդեյանը: Նա նշեց, որ <<Հայջրմուղկոյուղու>> կառավարմանը հանձնված համայնքներում որոշակիորեն բարելավվել է ջրամատակարարումը. իրականացվում է շուրջօրյա մատակարարում, նոր ներդրումների հաշվին էլ առաջիկա երկու տարիների ընթացքում համակարգն ամբողջությամբ նորացվելու է:
Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրները ներկայացրեց Գյումրու Օրհուս կենտրոն իհամակարգող Գ.Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի բնապահպանական հիմնախնդիրները ` Գավառի Օրհուս կենտրոնի աշխատակից Մ.Մազմանյանը:

Ծավալվեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակություն, որոնք ընթացան ոչ միայն ջրամատակարարման, այլև դրա հետ սերտորեն կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության ամենազանազան հարցերի շուրջ: Խոսվեց Սևանա լճի մաքրության պահպանման, գետայինավազանների պահպանության, կենցաղային աղբի կառավարման, կենսաբազմազանության և այլ հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին: Քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները կներկայացվեն պատկան մարմինների ուշադրությանը:

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 264 61511, 94 642464