585 view

Համագործակցություն ակտիվ երիտասարդների հետ

14.03.2014

Ապրիլի 14-ին <<Վերադարձ>> Երիտասարդական քաղաքացիական շարժում ՀԿ-ի հրավերով Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողն այցելեց կազմակերպության գրասենյակ: Օրհուսկ ենտրոնի կողմից ՀԿ-ին հանձնվեց նրանց գործունեության համար անհրաժեշտ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ-ների պատմության, միջազգային կազմակերպությունների, բնապահպանական, հասարակական և այլ գրականություն, թվով 15 գիրք, որոնք Օրհուս կենտրոնում կան մեկից ավելի քանակով:
Տեղի ունեցավ անկեղծ զրույց: Երիտասարդները ներկայացրեցին իրենց ծրագրերը, նպատակները, պլանները և խնդրեցին անհրաժեշտության դեպքում իրենց օգնել, ուղղություն ցույց տալ, առաջարկեցին համատեղ միջոցառումներ իրականացնել, համագործակցել: Օրհուս կենտրոնի համակարգողը սիրով համաձայնեց:
Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru