12,187 view

Կապանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի 2014թ.առաջին նիստը

kapan_10_04
11.04.2014

Ապրիլի 10-ին կայացավ Կապանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի 2014թ. Անդրանիկ նիստը: Օրակարգի առաջին հարցը Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի 2014թ. կազմի հաստատումն էր: Համակարգողը ներկայացրեց փորձագետների նոր կազմը, որն ընդունվեց միաձայն:

Երկրորդ հարցը Սյունիքի մարզի Բարեկավան բանավանի երեք շենքերի 58 բնակիչների ստորագրությամբ Կապանի Օրհուս կենտրոնին ուղղված դիմումի քննարկումն էր: Համակարգողը ներկայացրեց բնակիչների դիմումը, ըստ որի մոտ երկու տարի շենքերի մոտակայքի կոյուղու դիտահորից տեղի է ունենում արտահոսք, ստեղծվել է կեղտաջրերի մեծ ջրափոս, որը հատում է Կապանի խմելու ջրագիծը, շրջակայքը գարշահոտ է և հակասանիտարական վիճակ: Ներկայացվեցին նաև <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ին ուղղված նամակները և ընկերության պատասխանն առայն, որ կոյուղագիծն իրենց կողմից չի սպասարկվում, ուստի ընկերությունը միջոցներ չի կարող ներդնել այն նորոգելու համար:

Քննարկման արդյունքում խորհուրդը որոշեց դիմել ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանին` հրատապ խնդիրը վերացնելու աջակցության համար:Բարեկավանը Լեռնաձոր համայնքի կազմում է, սակայն կոյուղատարը և մի շարք այլ անշարժ գույքեր չեն հանձնվել Լեռնաձորի հաշվեկշիռ:

Բարձրացվեց նաև Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանում տեղի ունեցող ճանապարհային և այլ աշխատանքների հարցը, որոնց հետևանքով պղտորվում է Կապան քաղաքի խմելու ջուրը և Ողջի գետը: Համակարգողը առաջարկեց այցելել տեղանք, տեղում համատեղ <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ Կապանի տեղամասին երկայացուցիչների, կատարել ուսումնասիրություն, ապա կազմակերպել առանձին քննարկում:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru