Հայտարարություններ

2,298 view

16-12-2016

2016թ. դեկտեմբերի 19-ին և 20-ին, ժ. 11:00-13:00 Կապանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա սեմինար՝ «Անտառների պահպանության իրավական հիմքերը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը» թեմայով: Հանդիպման ժամանակ կքննարկվեն ՀՀ-ում անտառների պահպանման բարելավման վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկները:
Սեմինարը կվարի Ֆրունզե Սաֆարյանը, ով անտառների պահպանման և վերահսկողության իրավական գծով մասնագետ է

20-04-2016

Ապրիլի 21-ին, ժամը է 12:00-ին, Կապանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա կլոր սեղան, որի ընթացքում կներկայացվեն 2015թ. աշնանը ՀՀ Սյունիքի մարզում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ծրագրերի իրականացման ներկայացուցչության փորձագետի կողմից, Սյունիքի մարզի Սյունիք և Աճանան համայնքների տեխնածին աղտոտված հողատարածքներում մշակվող բույսերի վրա ծանր մետաղների ազդեցությունը նվազեցնելու նպատակով, դրանով մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները

23-10-2015

Սթ. նոյեմբերի 4-ին ժամը 13.00-ին տեղի կունենան Շաքիի բազալտի հանքավայրի շահագործման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

01-10-2015

Հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ին տեղի կունենան Տաշտունի ոսկու կորզման փորձարարական գործարանի վերազինման նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

15-09-2015

Սեպտեմբերի 28-ին ժամը 12.00-ին տեղի կունենան ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

27-05-2015

Հունիսի 9-ին, ժամը 16.00-ին տեղի կունենան Լիճքի հանքավայրի տեղամասում 220կՎ օդային գծերի տեղափոխման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

26-12-2014

2015 թ. հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Կապանի Օրհուս կենտրոնում կկայանա հանրային լսում «Բլեքստերս Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի՝ ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

15-12-2014

Համայնքային աշխատակազմի վերապատրաստման դասընթաց, Կապան, Դեկտեմբերի 24-27, 2014թ….