12,556 view

Դիլիջանում ծորակներից պղտոր ջուր է գալիս

10.04.2014
Dilijan

Վերջին 10 օրերին Դիլիջան քաղաքի խմելու ջրի ծորակներից հոսում է շատ պղտոր, կեղտոտ, երբեմն տհաճ հոտով ջուր: Այս ամենը անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Առաջինը խնդրի մասին բարձրաձայնել էր քաղաքի մի ակտիվ երիտասարդ`պղտոր ջրի մասին տեսանյութ ու պատկերավոր լուսանկարներ հրապարակելով Facebook սոցիալական ցանցի Դիլիջան խմբում:

Բացի այդ Օրհուս կենտրոն են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց անհանգստացնող այդ հարցի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Կենտրոնի համակարգողը խորհրդատվություն է տրամադրել բնակիչներին, տրամադրել թեժ գծերի համարները, կենտրոնի կամավորներըզ անգահարել են Առողջապահության նախարարություն, Հակահամաճարակային մարզային տեսչություն, <<Հայջրմուղկոյուղի>> ընկերություն: Այդուհետ բնակիչների կողմից կատարվել են բազում ահազանգեր՝ նշելով կոնկրետ հասցեներ, որտեղ նկատվել է պղտոր ջուրը:
Համապատասխան ծառայություները նշված հասցեների բնակարաններից փորձանմուշ են վերցրել՝ ստուգելու համար ջրի բաղադրությունը:

Օրհուս կենտրոնը տեղեկատվական հարցում է պատրաստել ուղղված ՀՀԱՆՊՀՀՏ Տավուշի մարզային փորձագիտական կենտրոնին և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ին՝ ստանալու հետազոտության պատասխանները:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 0268 2-31-38, 094 763594
Էլ. փոստinfo_dilijan@aarhus.am, albertharoyan@rambler.ru