11,772 view

Աղստև գետի նոր տեսլականը:<<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումներ

10.04.2014
Ապրիլի 10-ին Իջևանում կայացան <<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի հասարական լսումները: ՀէԿ-ի կառուցման նախաձեռնությունը <<Ջուրլույս>> ՍՊԸ-ինն է: <<Իջևան-1>>ՓՀԷԿ-ընախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզում՝ Աղստև գետի վրա շահագործվող <<Սպիտակ լիճ>> ջրամբարի պատվարի ներքին հատվածում: ՓՀԷԿ-ի շենքը նախատեսվում է տեղակայել Աղստև գետի ձախ ափին: ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 340մ է, տրամագիծը՝2,032մ: Նշենք նաև,որ <<Իջևան-1>> ՓՀԷԿ նախագծի համաձայն՝ուսումնասիրվող տարածքում հանդիպում են մի շարք բուսատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Հասարակական լուսումներին մասնակցում էին մոտ երեսուն հոգի, որոնց մեծամասնությունը հայտ ներկայացրած ընկերության <<ծանոթներն>> էին: Ներկա էին նաև լրագրողներ: Ըստ էության նախագծի լսումները նման էր անտաղանդ ներկայացման, որտեղ հնչում էին միայն գովեստի և համակրանքի խոսքեր: Առաջին հայացքից թվաց, թե ներկա ենք դարակազմիկ մի իրադարձության, որն, ի դեպ,ընթացավ բնապահպանական նորմերի և ձևաչափերի կոպիտ խախտումներով: Մթնոլորտն այնքան էր շիկացած, որ բացասական հարցերն ընդունվում էին որպես մարտահրավերներ, ընդհատվում և խոչընդոտվում էր լրագրողների աշխատանքը:

Քննարկման ընթացքում Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգողի կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր նախագծում նշվող թվերի, հետազոտությունների վերաբերյալ: Նախ հարց բարձրացվեց հետևյա լնախադասության վերաբերյալ. <<Որպես վտանգավոր ֆիզիկա-երկրաբանական երևույթ՝անպայման պետք է հաշվի առնել Աղստև գետի սեզոնային վարարումը, սակայն կառուցված ջրամբարը գրեթե (ընդգծում ենք) կարգավորում է գետի համաչափ հոսքը և թուլացնում էվ տանգի աստիճանը>>: Հարց բարձրացվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ <<գրեթե>>-ների վերացման համար: Սակայն լուրջ հիմնավորումներ չբերվեցին, միայն էպիզոդիկ դիտարկումներ կատարվեցին:

Հասարակական լսման վերաբերյալ արձանագրություն չկազմվեց՝ պատճառաբանելով, որ առկա են թերացումներ և ջնջումներ, ինչը ևս նորմերի կոպիտ խախտում է:

Տեղեկացնենք, որ <<Սպիտակջուր>> արհեստական լճի ամբարտակը վաղեմության պատճառով արդեն տեխնիկապես չի համապատասխանում որևէ հավելյալ ծանրաբեռնվածության, իսկ տեխնիկական միջամտության պարագայում այն կարող է ոչ միայն կորցնել իր ամրությունը, այլև վարարումներ իպարագայում վտանգել քաղաքի և քաղաքացիների անվտանգությունը:Բացի այդ Իջևանի կամուրջները կարող են տեղափոխել մինչև 300 խմ/վ ջրի ճնշում և հավելյալ արտահոսքերը կհանգեցնեն քաղաքի կենտրոնական հատվածների ջրասուզման, հենց այդ ռիսկերը կանխելու նպատակով է կառուցվել արհեստական լիճը, ոչ թե՝ինչ-որ ընկերության բիզնես ծրագրի:

Դավիթ Ղազայան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 93/00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am, david.ghazaryan.83@mail.ru