731 view

Բաց դաս Վանաձորի Օրհուս կենտրոնում

07.04.2014
vanadzor_07_04_107.04.2014թ-ին Վանաձորի Օրհուս կենտրոնում անցկացվեց Էկոլոգիական բաց դաս, որի թեման էր ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆ:

Բաց դասը նախապատրաստվել և անց է կացվել Վանաձորի Օրհուս կենտրոնի աջակցությամբ: N4 հիմնական դպրոցի աշակերտները՝ իրենց ուսուցիչ ընկեր Պապիկյանի ղեկավարությամբ ներկաներին մատուցեցին իրենց գիտելիքները, պատասխանեցին բազմաթիվ հարցերի: Բաց դասի ժամանակ աշակերտներն օգտագործեցին ներկայացման համակարգչային հնարավորությունները, գեղեցիկ՝ հատուկ ընտրված օրվան համահունչ ձևավորեցին կենտրոնը և ստեղծեցին տոնի, կազմակերպվածության և գիտելիքի մթնոլորտ:
Բաց դասին ներկա էին N4 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը , ուսուցիչներ, Վանաձորի պետական մանկավարժական համակլսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան Զ. Վարդանյանը, ծնողներ:
vanadzor_07_04_3
Ապրիլի 7-ը պատահական չէր ընտրված բաց դասի անցկացման համար: Մայրության և գեղեցկության տոնը կապվեց Մայր բնության հետ: Աշակերտները ծաղիկներ նվիրեցին ներկա բոլոր կանանց և աղջիկներին:

 

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Պերճ Բոջուկյան

Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող