12,336 view

Շվեցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի պետ. քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հրազդանի Օրհուս կենտրոնում

28.01.2014
Հունվարի 28-ին Շվեցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի քարտուղար Իվ. Ռոսիեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հրազդանի Օրհուս կենտրոն՝ տեղում ծանոթանալու Օրհուս կենտրոնների գործունեությանը, նպատակներին, ձեռքբերումներին ու աշխատանքային խոչընդոտներին: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լ. Գասերը և Շվեցարիայի պետ. քարտուղարության այլ անդամներ:

Հանդիպման նպատակով Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներից բացի, Հրազդան էին ժամանել նաև

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Տնտեսական և բնապահպանական ծրագրերի բաժնի ներկայացուցիչները:
Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման, Օրհուս կենտրոնների գոյության ու ակտիվ գործունեության առումով ԵԱՀԿ գրասենյակի շահագրգռվածության մասին հյուրերին հետարքրող հարցերին պատասխանեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Ազգային բնապահպանական ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ մանդատն առաջնահերթ մարդու իրավունքների և անվտանգության պաշտպանությունն է, Օրհուսի կոնվենցիան էլ հրաշալի գործիք է քաղաքացու շրջակա միջավայրի հարցերի մասին տեղեկացված լինելու, որշումների կայացմանը մասնակցելու ու արդարադատության մատչելիությունն ապահովելու միջոցով Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածմանը ու քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելու առումով: Գրասենյակն աջակցում է կենտրոններին, քանի որ դրանք ձգտում են հասարակության լայն շրջանակներում մատչելի լեզվով տարածել ճշմարիտ տեղեկություններ ու գիտելիքներ, ամրապնդել համագործակցությունը ՏԻՄ-ների, հանրության ու մասնավոր սեկտորի միջև, ներկայացնելով նորագույն փորձը՝ նպաստել ոլորտի թափանցիկ ու լավ կառավարմանը:

Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Ն. Բեգլարյանը, ով նաև այս տարի ընտրվել է ԵԱՀԿ մոդելում Հայաստանը ներկայացնող երիտասարդ դեսպան, հյուրերին ներկայացրեց Օրհուս կենտրոնների գործունեության մասին պատմող պրեզենտացիա: Նա մասնավորապես խոսեց հանքաարդյունաբերության ու դրա հետևանքների մասին, անդրադարձավ ՓՀԷԿ-երի խնդրին, որոնց արագընթաց աճը նոր սպառնալիք է ոչ միայն գետերի ու գետափերի կենսաբազմազանության, այլև ամբողջական էկոհամակարգերի գոյության համար:
Չնայած էլեկտրական հոսանքազրկման պատճառով առաջացած անհարմարություններին, հանդիպումն ինֆորմացիոն առումով հագեցած էր: Անմիջական հարց ու պատասխանի միջոցով Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողներն ու <<Առողջ Հրազդան խումբ>> քաղաքացիական նախաձառնության անդամները ներկայացրեցին Հրազդանի տարածաշրջանի շրջակա միջավայրի վատթարացմանն սպառնացող վտանգները, դրանց կանխարգելման նպատակով հասարակության իրազեկման ու հասարակության ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հյուրերը գոհունակություն հայտնեցին հյուրընկալության և միջոցառման համար ու շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Սևան:

Տեղեկացնենք, որ Շվեցարիան, որպես 2014 թ. ԵԱՀԿնախագահող երկիր, հնարավորություններէփնտրելու` օժանդակելուկողմերիմիջևերկխոսությաննուվստահությանմիջոցներիամրապնդմանը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. (+374) 10 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com