12,193 view

Ճանաչողական այց Հրազդանի և Դիլիջանի Օրհուս կենտրոններ

28.03.2014
Dilijan_hrazdan_28_03
Մարտի 28–ին ճանաչողական այցով Հրազդանի և Դիլիջանի Օրհուս կենտրոններ ժամանեցին ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի ներկայացուցչության Գլխավոր քաղաքական խորհրդական Ա. Իֆկովից Հորները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական ծրագրի պատասխանատու Տ. Դեմբսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Շրջակա միջավայրի և անվտանգության ծրագրի պատասխանատու Է. Սաֆարյանը և Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Ա. Շահբազյանը:
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները ներկայացան և ողջունեցին հյուրերին: Հանդիպումը սկսվեց Օրհուս կենտրոնների տարեկան աշխատանքային պլանի ներկայացմաբ, որը կազմվում է ճանապարհային քարտեզի հիման վրա: Խոսելով Կենտրոնի գործունեության մասին` համակարգողները ներկայացրեցին նաև <<Առողջ Հրազդան խումբ>> քաղաքացիական նախաձեռնության գործունեությունը, քանի որ այն քաղաքացիական հասարակության ակտիվ տարր է և ստեծվել է կենտրոնի ամենօրյա աշխատանքների, տարածաշրջանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ակտիվ տարածման արդյունքում: Խոսվեց նաև համագործակցությունների մասին. անչափ կարևոր համարելով բոլոր կառույցների հետ համագործակցությունը՝ համակարգողները հատկապես մատնանշեցին ԶԼՄ-ներին, մասնավորապես տեղական <<Հրազդան>> ՀԸ մեծ ներդրումը հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու և բնապահպանական խնդիրների շուրջ զգոն պահելու գործում:
Dilijan_hrazdan_28_03-1Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:Կենտրոնի գործունեության մասին պատկերացումներն ամբողջական տեսք ստացան հարց ու պատասխանների շնորհիվ:

Այնուհետ պատվիրակությունն ուղղևորվեց դեպի Դիլիջանի Օրհուս կենտրոն՝ ծանոթանալու նաև այս կենտրոնի գործունեությանը:
Կենտրոնի համակարգողը ներկայացրեց 2013 -2014թթ. ընթացքում կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ դրանք նպաստել են ՏԻՄ-ի, ՀԿ սեկտորի և քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցչիների միջև համայնքում ձևավորված համագործակցության պլատֆորմի ամրապնդմանը: Բացի այդ, համակարգող Ա. Հարոյանը ներկայացրեց կենտրոնի արդյունքները, ձեռքբերումները և ուժեղ կողմերը, որոնք նպաստում են մասնակցային ժողովրդավարության կայացմանը: Կարևորելով համայնքային անվտանգությունը՝ խոսվեց նաև առկա ռիսկերի և Օրհուս կենտրոնի մասնակցությամբ դրանց հաղթահարման մասին:

Հյուրերը գոհունակություն հայտնեցին ներկայացված հետաքրքիր և լավ աշխատանքի համար` մաղթելով շարունակական, եռանդուն աշխատանք և լավագույն արդյունքներ:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com