12,107 view
ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական 22 -րդ համաժողովին Հայաստանի Օրհուս կենտրոնների հաջող մասնակցության մասին
27.03.2014
Հունվարի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ 22 -րդ Տնտեսական և բնապահպանական համաժողովը, որի նպատակն էր, ի պատասխան բնապահպանական մարտահրավերներին, ԵԱՀԿ տարածքում խթանել համագործակցությունը և անվտանգությունը:
Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ – ի Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Թ. Գրեմինգերը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լ. Զանիերը,
ԵԱՀԿ Տնտեսական և Բնապահպանական գործունեության համակարգող Հ. Յ. Յիգիթգուդենը:
Արծարծվող թեմաների շրջանակը ներառում էր բնական և տարերային աղետներից մարդկային և սոցիալական կորուստներից մինչև աղետների ռիսկի կառավարման

տնտեսական վնասի հետևանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր: Համաժողովի ընթացքում համեմատության մեջ դրվեց տնտեսական ու ապահովագրված վնասների միջև տարբերությունը, մասնակիցները փորձեցին կշեռքի մի նժարին դնել վատ կառավարման արդյունքում աղետների առաջացրած ծախսերը, մյուս նժարին՝ աղետների կանխման ու պատրաստվածության համար խնայողությունները: Դիտարկվեցին մարդ- շրջակա միջավայր փոխազդեցության անցյալից քաղած դասերը՝ աղետներին դիմակայման, խոցելիության ու բնական ռեսուրսների կայուն կառավարման առումով մատնանշելով բարեխիղճ կառավարման անգնահատելի դերը:

Աղետների ռիսկի կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերին վերաբերող բաժնում Հայաստանի Օրհուս կենտրոնների օրինակով ներկայացվեց ռիսկերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման առումով Օրհուս կենտրոնների դերը: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը ներկայացրեց, թե ինչ գործունեություն են ծավալել ու ծավալում Օրհուս կենտրոնները բնական ու տեխնածին աղետների ներկայացրած վտանգրենի մասին հասարակությանն իրազեկելու ուղղությամբ՝ կարևորելով հասարակության իրազեկվածությունն ու պատրաստվածությունը հնարավոր բնական ու տեխնածին աղետներին դիմակայելու և ճիշտ կողմորոշվելու առումով:

<<Այս հարցը համահունչ է մեր առաքելությանը, քանի որ միտված է աղետների ռիսկերի նկատմամբ խոցելի խավերի և համայնքների կայունության ստեղծմանը՝ արդյունավետ կառավարման նպատակով: Հատկապես, որ Հայաստանը սեյսմիկ անկայուն գոտում է, որտեղ աղետների ռիսկը մեծ է, ուստի մենք ողջունում և կարևորում ենք պայքարի արդյունավետ միջոցները>>,- նշեց նա:

Լիարժեք պատասխանելով իրեն ուղղված բազմաբնույթ հարցերին՝ Լ. Ասոյանին հաջողվեց ամրապնդել այն համոզմունքը, որ Օրհուս կենտրոնները համայնքային մակարդակում կարող են փոքրիկ ներդրում ունենալ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքը լավագույնս կազմակերպելու և ՏԻՄ- հասարակություն երկու կարևոր օղակների միջև երկխոսության կապուղի լինելու համար:

ԵԱՀԿ Տնտեսական և Բնապահպանական գործունեության համակարգող Հ. Յ. Յիգիթգուդենը իր երախտագիտությունն է հայտնել Լ. Ասոյանին՝ ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական 22 -րդ համաժողովի կայացմանն ունեցած մեծ ներդրման համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com