599 view

Աշխատանքային հանդիպում Կապանի Օրհուս կենտրոնում

18.03.2014
kapan_18_03Մարտի 18-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ աշխատանքային հանդիպում <<Անդրսահմանային միավորված քարտուղարության համայնքային մասնակցային ֆինանսական ծրագրի>> միջազգային փորձագետ Յ. Վերմաատի, նրա օգնական Զ. Զոհրաբյանի, <<Խուստուփ>> բնապահպանական ՀԿ նախագահ Վ. Մարտիրոսյանի, Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Ավագյանի և Ճակատեն շահառու համայնքի նոր ղեկավար Ան. Դավթյանի հետ:
Վ. Մարտիրոսյանը և Ա. Ավագյանը ներկայացրեցին 2013թ. կատարված աշխատանքների գնահատում և առաջարկություններ 2014թ.ին նախատեսված <<Շիկահող>> պետական արգելոցին հարակից հինգ գյուղական համայնքներում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ՝ անդրադառնալով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական, էկոտուրիզմի զարգացման հարցերին: Ծրագրով նախատեսված է 4.25 մլն եվրո: Ա. Դավթյանը առաջարկեց ծրագրում ներառել նաև Ճակատեն գյուղի համար նոր ջրագծի կառուցման հարցը: Վ.Մարտիրոսյանը և Ա.Ավագյանը պատասխանեցին Յ. Վերմաատի հարցերին: kapan_18_03_1

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru