12,353 view

Մեր քաղաքը մեր տունն է: Ստեփանավան

17.03.2014
Մարտի 11-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջում կազմակերպեց հանդիպում-երկխոսություն <<Մեր քաղաքը մեր տունն է>> խորագրով:
Հանդիպումը սկսվեց աղբը չնախատեսված վայրում թափողների նկատմամբ խիստ պատիժ կիրառելու մասին պատմող տեսանյութի ցուցադրմամբ, որտեղ հստակ երևում է, թե վերջին ժամանակներում Ստեփանավանում ինչ շոշափելի փոփոխություններ են նկատվում քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրության առումով: Ստեփանավանը հավակնում է լինել ՀՀ ամենամաքուր քաղաքներից մեկը:Սակայն դա

կարող է մնալ միայն երազանք, քանի որ քաղաքի որոշ անբարեխիղճ բնակիչներ աղբը պոլիէթիլենային պարկերով ուղղակի նետում են քաղաքի փողոցները: Նախկինում աղբը փողոցում թափելը շատերն արդարացնում էին անհրաժեշտ քանակությամբ աղբարկղերի բացակայության փաստով, սակայն միայն 2013թ. քաղաքի տարբեր տարածքներում տեղադրվել է Ֆրանսիայի Դեսին քաղաքից բերված եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 400 աղբարկղ:

Տեսանյութի դիտումից հետո կազմակերպվեց քննարկում, կարծիքների փոխանակում, եղան առաջարկներ: Հարց առաջ քաշվեց, թե ո՞վ է պատասխանատու քաղաքի մաքրության համար` տեղական իշխանություննե՞րը, «Կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի աշխատակիցնե՞րը, թե՞` յուրաքանչյուր քաղաքացի:

Մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումը, այն է` մաքուր պահել մեր քաղաքը, կազմակերպել շաբաթօրյակներ և ողջունեցին քաղաքը աղտոտող քաղաքացիներին պարտադիր կերպով վարչական պատժի ենթարկելու քաղաքապետի դիրքորոշումը: Մասնակիցները համաձայնության եկան այն մտքի շուրջ, որ «Շրջակա միջավայրի համար պատասխանատու ենք բոլորս, սա պետք է դառնա կենսակերպ»:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 093 315108
Էլ. փոստ info_stepanavan@aarhus.am, manya_lore@yahoo.com