122 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

04.09.2018

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնը կազմակերպում է կլոր սեղան – քննարկում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը գիտական միջավայրում քննարկելու նպատակով:
Միջոցառումը կկայանա ս/թ սեպտեմբերի 14-ին, սկիզբը 13:30, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նիստերի դահլիճում (419 սենյակ, 4-րդ հարկ):
Հանքավայրերի շահագործման հետ առնչվող մասնագետներին, որոնք կցանկանան հանդես գալ զեկուցմամբ՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ, խնդրում ենք մինչև ս/թ սեպտեմբերի 10-ն այդ մասին հայտնել կազմակերպիչներին:

Հարգանքով՝ Կայուն զարգացման կենտրոն
E-mail: rubmov@ysu.am
Հեռ. +374 60 710 452 (աշխ. 10:00 – 15:00)